fbpx

Մարդիկ, որոնք գտնում են, որ իրենք միշտ ճիշտ են՝ «իրականում բավական հիմար են»

Հավանաբար բոլորն էլ ունեն այնպիսի ընկեր կամ նույնիսկ Ձեզ բախտ է վիճակվել սիրել այդպիսի մարդու, ով միշտ և ամեն ինչում ճիշտ է և այլ կերպի չի էլ կարող լինել: Այժմ դուք կարող եք նրան «իր տեղը ցույց տալ», գրում է Yahoo-ն:

Համաձայն նոր հետազոտությունների արդյունքների, որը տպագրվել է The Journal of Positive Psychology գիտական ամսագրում, սեփական սխալներն ու բացթողումները խոստովանել կարողացող մարդկանց գիտելիքների մակարդակը շատ ավելի բարձր է, քան «ամենագետների» մոտ:

«Ինտելեկտուալ համեստություն»՝ ահա թե ինչպես են գիտնականներն անվանել այն գիծը, որը բնորոշ է խելացի մարդկանց:

Պեպերդին համալսարանի հոգեբանության ամբիոնի աշխատակիցները կատարել են մի քանի հետազոտություն, որում մասնակցել են ավելի քան 1200 մասնակից:

Մարդիկ, որոնք մեծարում էին սեփական ինտելեկտուալ ունակություններն ու հայտարարում էին իրենց ամենախելացին և ընդունակը՝ ավելի հաճախ էին գերագնահատում սեփական ուժերը:

Բոլոր փորձարկվողները անցնում էին թեստեր հանրահաշվից, լեքսիկայից և տրամաբանությունից: Ինտելեկտուալ համեստ մարդիկ թեստերում ցուցաբերեցին ընդհանուր գիտելիքների լավագույն արդյունքները:

Կոգնիտիվ ունակությունների (հիշողություն, մտածելակերպ) ստուգման արդյունքները շատ չէին տարբերվում: Դա զարմացրեց հետազոտողներին, քանի որ նրանք սպասում էին կապ տեսնել դրանց մեջ:

Գիտական խմբի ղեկավար Էլիզաբեթ Ջ․ Կրումրեյ-Մանկուզոյի խոսքերով, հասկանալը (կամ խոստովանելու ցանկությունը) այն բանի, ինչը դուք չգիտեք՝ նոր գիտելիքների որոնումների առաջին քայլն է:

Գիտնականները խոստովանում են, որ անհրաժեշտ է հավելյալ հետազոտություններ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է ինտելեկտուալ համեստությունը ազդում գիտելիքների, բացահայտման և նոր բաներ ուսումնասիրելու վրա:

Ինչպես հաղթել մարդուն, ով «միշտ ճիշտ է»

1. Մի տրվեք պաշտպանվելու ցանկությանը: Հասկացեք, որ դուք չեք կարող հաղթել այդպիսի մարդուն ճակատային մարտում, ուղղակի հիշեք դա: Նրանց կարծիքով՝ դուք բոլոր դժբախտությունների և պրոբլեմների աղբյուրն եք, և դուք ոչ մի կերպ չեք փոխի նրանց կարծիքը: Ձեր կարծիքը ոչ մի նշանակություն չունի, որովհետև դուք արդեն, ըստ նրանց բնորոշման, մեղավոր եք, չնայած նրան, որ դա բոլորովին էլ այդպես չէ:

2. Ընդունեք իրավիճակն այնպիսին, ինչպիսին որ կա: Մի բռնկվեք, այո, Ձեր առջև այդպիսի մարդ է: Եվս մեկ անգամ ասում ենք: Տիրապետեք Ձեզ և մի բռնկվեք:

3. Պրոբլեմը լուծելու համար մի փորձեք ներգրավել ևս մեկ մարդու: Դա չի լուծի պրոբլեմը, այլ հակառակը՝ կհամոզի Ձեր զրուցակցին, որ նա իրոք ճիշտ է:

4. Պատկերացրեք, որ Ձեռ առջև երեխա է: Այդպիսի մարդու վարքագիծն ավելի շատ նման է երեխայի վարքագծին: Այնպես որ, ինչպես երեխայի հետ, նրա հետ նույնպես չի ստացվի խելացի զրույց:

5. Եթե դուք շփվում եք նրա հետ ոչ մեկ անգամ, ապա հիշեք, թե ինչ է եղել նախկինում և դադարեք Ձեզ պահել նույն կերպ:

6. Մի տրվեք ճնշումներին: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Մարդը ենթագիտակցորեն գիտակցում է, որ հենց ինքն է սխալվել, բայց նրա բնույթը ստիպում է նրան իրեն պահել հենց այդպես և գցել ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա:

7. Մի մեղադրեք, այլ պատրաստեք փաստերը: Այդպիսի մարդիկ շատ գեղեցիկ կարողանում են մեղադրել, բայց հեշտ են բաց թողնում անվիճելի փաստերով հարվածները: Ընդորում մեկ այդպիսի հարվածը մեծ ուժեր է խլում հարձակվողից:

8. Հիշեք այդպիսի մարդկանց գլխավոր կարգախոսը․ «Ես չեմ կարող սխալվել»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մարդիկ, որոնք գտնում են, որ իրենք միշտ ճիշտ են՝ «իրականում բավական հիմար են»
Հետաքրքիր պատմություններ ամենա-ամենա ադամանդների մասին