Մարտի վերջին Ճապոնիայում սկսում է ծաղկել սակուրան և ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ ուղևորվում են այնտեղ, որպեսզի հիանան ծաղկած ճապոնական բալենիներով:
Սակուրայի ծաղկումը երկար չի տևում՝ մոտ 7-10 օր: Մարկետոլոգ Ռեյ Հանադան, ով բնակվում է Տոկիոում, օգտագործում է դրոններ, որպեսզի հավերժացնի այդ կախարդական պահը:
Սակուրայի ծաղկմանը հետևելու լավագույն վայրերից է՝ Մեգուրո գետը:
Այն դեպքում, երբ սովորական լուսանկարն այգու գեղեցկությունը փոխանցում է միայն մեկ ռակուրսից, անօդաչուները բացահայտում են բոլորովին նոր տեսարաններ:
Հայացք նետելով մեծ բարձրությունից՝ երևում է, որ Մեգուրո գետն ամբողջությամբ պատված է սակուրայի թափված ծաղիկներով, ինչը գետին հաղորդում է սյուրռեալիստական վարդագույն տեսք, ինչը անտեսանելի է շատերի համար:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։