fbpx

«Այս աշխարհի պրոբլեմը նրանում է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ»։ Չարլզ Բուկովսկու մեջբերումները

Չարլզ Բուկովսկու 30 մեջբերում կյանքի, սիրո և միայնության մասին։

1. Երբ ամեն ինչ վատ է, լավ է, երբ կա մի վայր, ուր կարելի է գնալ։

2. Կյանքի հանդեպ իմ հայացքներով, առաջին բանը՝ խուսափել մարդկանց հետ շփումներից։ Որքան քիչ եմ ես  նրանց հանդիպում, այնքան ավելի լավ եմ ես ինձ զգում։

3. Միայնությունն ամրացնում է ինձ. առանց դրա ես կարծես առանց սնունդ և առանց ջուր լինեմ։ Ամեն օրն առանց դրա ուժասպառ է անում ինձ։ Ես չեմ հպարտանում իմ միայնությամբ, բայց ես կախված եմ նրանից։

4. Ես սովորաբար վատն եմ, բայց երբ լավն եմ լինում՝ լինում եմ չափազանց լավը։

5. Ուղղակի ապրել, քանի դեռ չես մահացել՝ շատ ծանր աշխատանք է։

6. Չքավորությունն ու անկրթությունը ծնում են սեփական ճշմարտությունը։

7. Երբ դու արբած ես՝ աշխարհը նախկինի պես ինչ-որ տեղ կողքիդ է, բայց այն առնվազն չի բռնում կոկորդիցդ։

8. Որպեսզի սկսես փրկել աշխարհը՝ պետք է փրկել յուրաքանչյուր մարդուն առանձին-առանձին, փրկել բոլորին՝ դա ռոմանտիզմ է կամ քաղաքականություն։

9. Էկրաններին ամեն տեսակի աղբը տեսնելը դարձել է այնքան սովորական, որ մարդիկ դադարել են իրենց հաշիվ տալ, որ միայն աղբ են դիտում։

10. Դեպրեսիան և ինքնասպանությունը հաճախ սխալ դիետայի հետևանք է։

11. Գրողները հուսալքված մարդիկ են, և երբ նրանց մոտ հույս է առաջանում, նրանք դադարում են գրող լինել։

12. 25 տարեկանում յուրաքանչյուրը կարող է լինել հանճար։ 50-ում՝ դրա համար արդեն պետք է ինչ-որ բան անել։

13. Փառասիրությունը հազվադեպ է օգնում տաղանդին։ Այլ բան է հաջողությունը։ Տաղանդը միշտ նրա ետևից է ընկած։

14. Գործերը լավ էին գնում, սակայն հայտնի չէր թե ուր։

15. Բնականաբար մարդուն կարելի է սիրել, եթե շատ մոտից չես ճանաչում նրան։

16.  Այս աշխարհի պրոբլեմը նրանում է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ։

17. Եթե քեզ մոտ ստացվել է խաբել մարդուն, դա բոլորովին չի նշանակում, որ նա հիմար է՝ դա նշանակում է, որ քեզ վստահում էին ավելին, քան դրան արժանի էիր։

18. Գեղեցկությունը՝ դատարկ բան է։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե որքան է բախտդ բերել, որ գեղեցիկ չես։ Որովհետև եթե դու դուր ես գալիս մարդկանց, ապա գիտես, որ հաստատ այլ բանի համար։

19. Եթե Ձեզ մոտ գրեթե հոգի չի մնացել և Ձեզ հայտնի է այդ մասին, նշանակում է Ձեզ մոտ հոգի դեռևս գոյություն ունի։

20. Լինում են օրեր, երբ ավելի լավ է վեր չկենալ անկողնուց և քաշել ծածկոցը գլխին։

21. Եթե դու անասուն ես, ապա այդպես էլ ասա։ Այլապես մեկ ուրիշը կասի։ Բայց եթե ես ասեմ առաջինը՝ նրանք կզինաթափվեն։

22. – Առաջին բանը, ինչ ինձ դուր եկավ քո մեջ, – ասաց Լիդիան, – այն է, որ դու հեռուստացույց չունես։

23. Ես չափազանց լավ գիտեմ իմ թերությունները, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ։

24. Վեր լինել բարուց և չարից տեսականորեն հնարավոր է, բայց որպեսզի կարողանաս ապրել՝ այնուամենայնիվ ստիպված ես ընտրություն կատարել…

25. Որոշ մարդիկ խելագարվել չգիտեն՝ նրանք շատ տաղտկալի կյանքով են ապրում։

26. Եթե չես կարող ջենթլմեն լինել, ուրեմն առնվազն խոզ մի եղիր։

27. Գտիր այն, ինչ սիրում ես, և թող դա սպանի քեզ։

28. Ես չեմ հավատում, որ հնարավոր է աշխարհը դեպի լավը փոխել։ Ես հավատում եմ, որ հնարավոր է ջանալ այն ավելի վատը չդարձնելու համար։

29. Միշտ ինչ-որ մեկը կփչացնի քո օրը, իսկ միգուցե ամբողջ կյանքը։

30. – Կարծում եմ, ինձ պետք է խմել։
– Խմել բոլորին է պետք, ուղղակի նրանք դրա մասին չգիտեն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Այս աշխարհի պրոբլեմը նրանում է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ»։ Չարլզ Բուկովսկու մեջբերումները
«Կենդանի» ծաղիկների օգտագործմամբ հրաշալի հարսանեկան կերպարներ ստեղծելու 6 միտք