Նա մի փոքրիկ, լուսավոր հրեշտակ, որն իջել է դրախտային պարտեզներից: Դրախտային ծաղիկների նման գեղեցիկ, դրախտային ամպի քուլաների պես մաքրամաքուր, դրախտային արևի պես քնքուշ: Աստծուց ինձ ուղարկված պարգև և միևնույն ժամանակ պատիժ:
Հեռավոր, բայց միևնույն ժամանակ այդքան մոտ, իմ բայց միևնույն ժամանակ ոչ իմ՝ հրաշք երկնային:
Օրերն ինձ անընդհատ համոզում են, որ ես տեսել եմ իրական հրեշտակ…