fbpx

«Բավական է մտածել, որ պարտվել ես, և այդ նույն պահին սկսվում է պարտությունը»։ Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն, ով այժմ մեկնել է հանգստի իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողազգետով։

Լուսանկարին կից հաղորդավարուհին գրել է․

««Բավական է մտածել, որ պարտվել ես, և այդ նույն պահին սկսվում է պարտությունը»։ Կոբո Աբեի «Ավազուտների կինը» իմ կարդացած ամենահուզիչ ու հետաքրքիր գործերից էր։ Շատ տարիներ առաջ եմ կարդացել, բայց մինչև օրս հիշում եմ, կադր առ կադր, ասես էդ գրքի մեջ ապրեի, էդ կյանքով՝ ավազը ցանկության ու կյանքի դժվարության հետ մաշկիս կպած։

Նա ճապոնական հետպատերազմյան գրականության առաջամարտիկներից էր, որոնց ստեղծագործության հիմնական թեման մարդու ինքնության փնտրտուքն էր՝ ժամանակակից աշխարհում) մի բան, որ փնտրում ենք առ այսօր՝ կարդալով գրքեր, նայելով ֆիլմեր կամ, նույնիսկ աննպատակ թերթելով ինստագրամը, փորձելով անթիվ անհամար ֆեյքերի կամ իրական էջերի ու չզտած ինֆորմացիայի մեջ ՝ ԳՏՆԵԼ ՄԵԶ, գտնել իրականը։

«Ավազուտների կինը» 1962- ին ծնված՝ հուզում է մինչև օրս ու ապրում իմ ուղեղում։ Ավազոտվելիս հիշում եմ հենց նրան։

Հ.Գ. Կոբո Աբեի կենասգրականը թերթելիս կարդացի, որ մոլագարի պես սիրել է լուսանկարել) որքան է բնորոշում այս փաստն իր ստեղծագործություններն ու իրեն. կարդում ես «կադր առ կադր», գրած կինո։ »

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Բավական է մտածել, որ պարտվել ես, և այդ նույն պահին սկսվում է պարտությունը»։ Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշաններ, որոնց նվիրական երազանքները միշտ իրականանում են