fbpx

Իմ մշտական ու հավատարիմ ընթերցողներ, շնորհակալ եմ…

Այս բլոգը գործում է մարտից: Եվ չնայած նրան, որ այսքան ամիսների ընթացքում այդպես էլ նորմալ հանրաճանաչություն ձեռք չբերեց, շատերի կողմից միտումնավոր անտեսվեց՝ մի բանով կարող եմ հաստատ պարծենալ: Դա այն է, որ ես ունեմ մի քանի շատ հրաշալի, հավատարիմ ու մշտական ընթերցողներ, որոնք միշտ մտնում են այս բլոգ, ընթերցում, կատարում մեկնաբանություններ: Ես անչափ շնորհակալ եմ նրանցից: Ոչ բոլորը կարող են պարծենալ նրանով, որ ունեն մշտական ընթերցողներ: Հատուկ ոչ մեկի անունը չեմ նշի, որ հանկարծ ինչ որ մեկին պատահմամբ չմոռանամ, բայց կարծում եմ նրանք գլխի կնկնեն, որ հենց իրենց հետ եմ և իրենցից եմ շնորհակալ:

Երբեմն հիասթափությունը ստիպում է ինձ վերջացնել գրառումներ կատարել բլոգումս և նույնիսկ երբեմն մտածում եմ այն իսպառ վերացնել, բայց ինձ ետ են պահում իմ հիանալի ու հավատարիմ ընթերցողները:

Ու եթե նույնիսկ օրական ընդամենը 10 հոգի մտնի այս բլոգ (օրական այցելությունների քանակը հասնում է մինչև 300), միևնույնն է միայն նրանց համար արժի, որ բլոգս գոյություն ունենա և արժի, որ գրառումներ կատարեմ:

Հ.Գ. ինչքան էլ որոշ մարդիկ չցանկանան ու անտեսեն, որ հայկական բլոգոսֆերայում գոյություն ունի այսպիսի բլոգ, միևնույնն է այն կա՛, և այն մասն է հայկական բլոգոսֆերայի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմ մշտական ու հավատարիմ ընթերցողներ, շնորհակալ եմ…
ԹԵՍՏ. «Ռեալ Մադրիդ». Ճի՞շտ է, թե՞ սուտ