fbpx

Սողոմոն Թագավոր․ 5 բան, որ տարբերում են իմաստունին հիմարից

Իր իմաստությամբ Սողոմոնը կիսվել է գրքերում՝ «Առակներում» և «էկլեսիաստներում»: Իսկ ի՞նչ է ասված այնտեղ մարդկային խելացիության և հիմարության մասին: Սողոմոն Արքան ուշադիր հետևելով և ուսումնասիրելով մարդկանց՝ դուրս է բերել նշաններ, որոնք հատկանշական են խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց: Որո՞նք են դրանք․․․

Սողոմոն թագավորը՝ համարվում է իր ժամանակների իմաստագույն մարդ: Նա հաճելի էր Աստծուն և Բարձրյալը ցանկացավ շնորհել նրան այն ամենով, ինչ Սողոմոնը կցանկանա: Սողոմոնը խնդրեց իմաստություն, իսկ դրա հետ մեկտեղ ստացավ հարստություն, փառք և հաջողություն:

Ծնողների վերաբերմունքը

Իմաստուն որդին՝ իր հոր ուրախությունն է, իսկ հիմար որդին՝ իր մոր դժբախտությունը:

Առակներ 10:1

Իմաստուն մարդիկ ուրախացնում են իրենց ծնողներին, առաջացնում հիացմունք և հպարտություն: Իսկ հիմար որդին խայտառակում է հորն ու մորը, կատարելով արարքներ, որոնք տխրեցնում և հիասթափեցնում են:

Կշռադատվածություն և աշխատասիրություն

Ամռանը պտուղներ քաղողը՝ խելամիտ որդին է, իսկ տապին քնածը՝ անխոհեմ որդին:

Առակներ 10:5

Խելացի մարդը օգտվում է հնարավորություններից, չխնայելով ժամանակն ու ուժերը, որովհետև նա վերլուծում է ապագա շահույթն ու գործի օգտակարությունը: Հիմարը՝ ծուլանում է, չի ցուցաբերում նախաձեռնություն և բաց է թողնում կյանքի կողմից նրան տրված հնարավորությունները՝ վախենալով ռիսկի գնալ և նոր մակարդակի դուրս գալ:

Լսելու ունակություն

Սրտով իմաստունը լսում է պատվիրանները, իսկ հիմար շատախոսին սպասում է կործանումը:

Առակներ 10:8

Նա, ով լսում է հորդորը՝ կյանքի ուղու վրա է, իսկ շեղվում է ճանապարհից՝ նախատինքներ չլսողը:

Առակներ 10:17

Խելամիտ մարդը լսում է այն ամենը, ինչ իրեն ասում են: Հատկապես նա լսում է առողջ քննադատությունները և խորհուրդները՝ ցանկանալով դառնալ ավելի լավը: Հիմար մարդը շատախոսում է, միշտ իրեն միակ ճիշտն է համարում և անհաջողակ է շատ գործերում: Նա ավելի շատ քանդում  է, քան արարում:

Բառեր և խոսակցություններ

Արդարի բերանը՝ կյանքի աղբյուրն է, իսկ անբարիշտի բերանը՝ բռնությունը է թաքցնում:

Առակներ 10:11

Իմաստունները փրկում են գիտելիքները, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանման:

Առակներ 10:14

Արդարների լեզուն ընտրյալ արծաթ է, իսկ չարի մտքերը անարժեք են: Շատերը սնվում են արդարների բերանից, իսկ հիմարները մեռնում են խելքի բացակայությունից:

Առակներ 10:20-21

Մարդկանց մասին շատ բան կարող են պատմել նրանց բառերը, որովհետև դա այն է, ինչով լցված է սիրտը:

Խելացի մարդիկ ոգեշնչում են շրջապատին, աջակցում են, հույս ներշնչում և բերում խաղաղություն: Հիմար մարդիկ բռի են բառերում, կարող են կոպտել, բղավել, որտեղ էլ որ գտնվեն՝ կարող են խժդժություններ և պատերազմ մտցնել: Դժվար է գտնվել նրանց կողքին՝ ընտանիքում, կոլեկտիվում:

Վերաբերմունքը օրենքին

Անմիտների զվարճանքը՝ սխալ գործելն է, իսկ իմաստությունը՝ խոհեմի ուրախությունն է:

Առակներ 10.23

Հիմար մարդը կարող է խաղալով անցնել օրենքի կամ մարդկային պոստուլատների վրայով: Նրա համար վրեժը, դավաճանությունը, չարությունը՝ սովորական բաներ են, և նրան կարծես բացարձակ չի տանջում խիղճը (չնայած հոգու խորքում երևի տանջում է, բայց նա ուղղակի լռեցնում է այն):

Խելացի մարդը փորձում է ճիշտ վերաբերվել մարդկանց և գործին, և դա նրան ուրախություն է պատճառում:

Արդյունքում ի՞նչ

Ինչը վախեցնում է ամբարիշտներին՝ դա էլ կհասնի նրանց, իսկ արդարների ցանկությունները կկատարվեն: Փոթորիկը վրա է հասնում, և ոչ մի ամբարիշտ չկա, իսկ արդարները հավիտյան կանգուն կմնան:

Առակներ 10: 24:25

Հիմարությունն ու անարդարությունը քայլում են կողք-կողքի: Այդպիսի մարդիկ լի են չարությամբ և դաժանությամբ, և հաճախ, ինչից, որ վախենում են՝ դա էլ տեղի է ունենում: Փոթորիկը գալիս է և կոտրում նրանց բոլոր «կառույցները», որոնք հիմնվել են սեփական ճշմարտացիության և հպարտության վրա:

Խելացի մարդիկ ձգտում են արդարացիության՝ մարդկանց և Աստծո առաջ: Նրանք ցանկանում են իրագործել այն, ինչը լավ է, և այդպիսի մարդկանց ցանկությունը ի կատար է ածվում: Նրանք հաջողակ են և դրական: Եվ դժվար պահերին նրանք չեն կոտրվում, այլ դառնում են ավելի ուժեղ: Ուղղակի այն պատճառով, որ կարողանում են ընկալել Աստվածային իմաստությունը, նրանք հասնում են և տիրապետում կյանքի երջանկության արվեստին, որը կանխորոշել է Աստված:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 17 assessment, среднее 4.35 из 5 )
MediaMag
Սողոմոն Թագավոր․ 5 բան, որ տարբերում են իմաստունին հիմարից
Պատմություն այն մասին, թե ինչպես կարող է կինը մանիպուլյացիայի ենթարկել տղամարդուն