fbpx

Բանակը մեղք չունի

Մեր ազգային բանակից ամեն օր մի գուժ է գալիս՝ մահացել է հերթական երիտասարդը: Երեկ էլ հենց մեր թաղամասում, հենց մեր կողքի շենքից մի երիտասարդի թաղումն էր, որը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպան էր եղել: Սարսափելի է և անչափ ցավալի:

Իսկ հասարակությունը այս ամենում մեղադրում է բանակին: Իրականում բանակն այստեղ մեղք չունի և այդ ամենը պատահում է հենց հասարակության, հենց մեր մեխքով: Ասել եմ և էլի կասեմ. եթե ամեն մեկս մեր երեխային դաստիարակենք, որ ինքը մարդ է բոլորի նման և առավել չէ ոչ մեկից և պետք է հարգել դիմացինին, այլ ոչ թե հայավարի. «Բալես, եթե ինչ որ մեկը քեզ բան ասի, քարն առ ու տուր գլուխը ջարդի» տարածված տարբերակով՝ մեր բանակում այսպիսի դեպքեր էլ չեն լինի:

Մտածե՛ք, թե ոնց եք դաստիարակում Ձեր երեխային…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բանակը մեղք չունի
Գլուխկոտրուկ. Հավաքիր 6 լ ջուր