Դուք ընդամենը պետք է նայեք և ընտրեք այս կատուներից մեկին:
Ձեր ընտրությունը կպատմի, թե ինչպիսի սեր եք փնտրում հարաբերություններում:
Կատու 1
Եթե ընտրել եք սև կատվին, ձեզ համար միևնույն է` ով ինչ կասի ձեր մասին: Դուք հետևում եք ձեր սրտին: Դրա համար էլ փնտրում եք արկածախնդիր զուգընկերոջ, ով նույնպես սիրում է չենթարկվել կանոններին: Ձեզ պետք է արկածներով ու վառ էմոցիաներով լի հարաբերություններ:
Կատու 2
Դուք հանգիստ մարդ եք, ում դուր է գալիս ապրել հանգիստ և հավասարակշռված կյանքով: Բարի եք, նուրբ ու քնքուշ: Ձեր զուգընկերոջից ակնկալում եք միայն մաքուր նվիրվածություն: Ուզում եք նրա կյանքում կենտրոնական տեղ զբաղեցնել:
Կատու 3
Ձեզ պետք է նույնքան զգացմունքային զուգընկեր, ինչքան դուք եք: Նա պետք է լինի ուժեղ անհատականություն, ով գիտի ինչպես որոշումներ ընդունել: Նա պետք է հանգիստ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը:
Կատու 4
Դուք անկախ մարդ եք: Ձեզ պետք է մեկը, ով ամենուր և ամեն պահի կլինի ձեր կողքին, սակայն կտա ձեզ անձնական տարածություն: Նա չպետք է կախված լինի ձեզնից: