fbpx

10 նախադասություն, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը

Խոսքի ուժը շատ մեծ է: Մեկ արտահայտությունը ունակ է փոխել տրամադրությունը, հրաշալի դարձնել օրը կամ նույնիսկ փչացնել ինչ-որ մեկի կյանքը: Իսկ կան այնպիսի բառեր, որոնք ստիպում են մտորել և ուժ են տալիս մեզ առաջ շարժվելու համար:

Մարդիկ Ձեզ դեմ չեն, նրանք ուղղակի իրենց են կողմ:

Բարձրացեք լեռան գագաթները ոչ այն բանի համար, որպեսզի աշխարհն իմանա Ձեր մասին, այլ որպեսզի դուք ճանաչեք աշխարհը:

Ամենաարժեքավոր դասերը մնում են ոչ թե հաղթանակներից, այլ պարտություններից հետո: Թույլ մի տվեք անհաջողություններին դառնալ անհաղթահարելի խոչընդոտներ: Անկումները Ձեզ ավելի ուժեղ են դարձնում:

Ամենասարսափելին՝ ծախսել կյանքը բաների վրա, որոնք Ձեզ հետաքրքիր չեն: Աշխարհի և ոչ մի փող ունակ չէ Ձեզ ետ բերել կորսված տարիները:

Եղեք այնտեղ, որտեղ Ձեզ ուրախ են, այլ ոչ թե այնտեղ, որտեղ Ձեզ տանում են:

Մարդը, ում հետ կանցկացնեք Ձեր կյանքի ամենաշատ ժամանակը՝ դուք ինքներդ եք: Այդ պատճառով առավելագույնս ջանք գործադրեք, որպեսզի հետաքրքիր լինեք ինքներդ Ձեզ համար:

Գիտակցելով, թե որտեղ են գտնվում Ձեր սահմանները, դուք կկարողանաք դրանցից դուրս գալ:

Որոշ մարդիկ ասում են, որ հնարավոր չէ միշտ մոտիվացված լինել: Ինչպես մեկ անգամ լողանալով՝ հնարավոր չէ ամբողջ տարին մնալ մաքուր: Այդ պատճառով ինքներդ Ձեզ մոտիվացնելը, ինչպես ցնցուղ ընդունելը՝ պետք է անեք ամեն օր:

Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպում եք Ձեր ճանապարհին՝ ինչ-որ բանից վախենում է, ինչ-որ մեկին սիրում է և ինչ-որ մեկին կորցրել է:

Հարմարավետությունը՝ հաջողության թշնամին է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.13 из 5 )
MediaMag