fbpx

Ռուսական զորքերը շքերթում կամ հայի պարապությունը

Ի սկզբանե օդնոկլասնիկն էր, հետո եկավ ստատուսը, հետո Անժելա Սարգսյանն էր, իսկ հիմա ՀՀ Անկախության տոնին նվիրված շքերթին ռուսական զորքերը:

Հայ ժողովուրդը կարծես իսկապես պարապ է մնացել, այնպիսի բաներից կսարքի համազգային խնդիր, որ ուղակի երբեմն ծիծաղդ է սկսում գալ: Լավ էլի ժողովուրդ…

Իսկ հիմա ավելի լուրջ. ես ընդունում եմ, որ պատմության մեջ դրվագներ են եղել, որ ռուսները մեզ կամ ամենավատ պահին լքել են կամ մեղմ ասած իրենց ձեռքից տուժել ենք: Եղել են, ընդունում եմ, բայց նաև եղել են դրվագներ երբ հայն ու ռուսը ուս ուսի կռվել են իրար կողք՝ դա նույնպես պետք չէ մոռանալ: Իսկ հիմա պատմության խորքից վերադառնանք ներկա: Եթե ռուսական բանակը մեզ հետ միասին պահպանում է մեր սահմանները, ուրեմն ի՞նչ եք կարծում, միթե՞ նրանք մաս չունեն մեր անկախության մեջ: Եվ ի վերջո ինչու՞ եք մոռանում, որ մեր փոքրիկ երկիրը շրջապատված է թշնամիներով և ինչ որ մի տեղ ռուսական զորքի առկայությունն է, ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից անունն է, որ սթափեցում է նրանց: Եվ վերջապես ինչու՞ եք դուք բոլորդ Ձեզ դնում մեծն քաղաքականագետի և դիվանագետի տեղ: Միթե՞ չեք հասկանում, որ այս քայլով մեր թշնամիներին թե՛ մենք և թե՛ ռուսները ուզում ենք հասկացնել, որ Ռուսստանը մեր կողքին է:

Հիմա էլ ռուսական զորքերի շքերթին մասնակցելն եք դարձրել ազգային խնդիր, ֆեյսբուքում ընդդեմ խմբեր եք բացում և այլն: Այսքան ժամանակ չտեսա, որ ակտիվորեն քննարկեք և ընդդեմ խմբեր բացեք ասենք. համատարած թանկացումների, աշխատավարձերի աղետալի ցածր լինելու, մարդկանց աշխատատեղ չլինելու կամ աշխատատեղերում շահագործելու և այլն և այլնի դեմ:

Ախր ժողովուրդ ջան փորձենք ամեն ինչին ավելի լուրջ վերաբերվել: Ասենք հասաք նրան, որ շքերթում ռուսական զորքերը չմասնակցեցին, դուք դա կհամարե՞ք մեծ ազգանվեր, հայրենասեր գործ Ձեր կողմից: Լավ էլի…

Հ.Գ. Եվ կխնդրեմ որոշ մարդկանց այս մտքերիս համար հանկարծ փորձ չանեն ինձ անվանել ոչ հայրենասեր, ռուսամոլ և այլն: Մի մարդ որը մեծացել է մեծ հայրենասերի ընտանիքում, հայրենասեր՝ ով իր կյանքով է վճարել իր Հայրենիքի համար,այդ ընտանիքում մեծացողը չի կարող իր Հայրենիքը չսիրել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ռուսական զորքերը շքերթում կամ հայի պարապությունը
«Չապրած կյանքը դեպի իրեն է ձգում տխրությունը». Առակ Սողոմոն թագավորից