fbpx

Անչափ գեղեցիկ պատմություն, թե որտեղից են հայտնվել ամպերը

Կարճ, բայց չափազանց գեղեցիկ պատմություն, ծերուկի, նրա մորուքի, երազանքների և ամպերի մասին…

Օրերից մի օր մի տխուր ծերուկ մասնատեց իր մորուքը փոքր մասերի, դրանց փաթաթեց իր բոլոր չիրականացած երազանքները ու նետեց երկինք. նա մտածեց, որ դրանք շատ սիրուն են, շատ ափսոս են, որ կորչեն իր մահվանից հետո…

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

«Թող լողան վերևում, թող հայտնվեն ու անէանան ամենամաքուր կապույտում ու անմահ լինեն»,- մտածեց նա:

Այդ օրվանից դրանք ամպեր կոչվեցին ու հենց այդ պատճառով է, որ հաճախ թվում է` դրանցից ամեն մեկը մի պատկերի է նման: Չէ որ դրանք ինչ որ մի ծերուկի մաքուր ու գեղեցիկ երազանքների ԹԱՆԿ կտորներից են հյուսված….

Հեղինակ՝ Գոհար Հակոբյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Անչափ գեղեցիկ պատմություն, թե որտեղից են հայտնվել ամպերը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ, ովքեր սիրահարվելիս կորցնում են գլուխը