fbpx

Երջանկության խորհուրդներ անկրկնելի Դեյլ Քարնեգիից

Մեզանից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել

Հոգեբան, գրող, միջանձնային հարաբերություններին նվիրված բազմաթիվ աշխատությունների հեղինակ Դեյլ Քարնեգիի անկրկնելի խորհուրդները, թե ինչպես ձեռք բերել երջանկություն:

1. Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:

2. Հենց այսօր ես երջանիկ կլինեմ միայն նրա հետ, ով իրականում կա, և շրջապատող աշխարհին չեմ պարտադրի հաշվի նստել իմ կարծիքի հետ: Ես կընդունեմ իմ ընտանիքը, աշխատանքը և իմ ճակատագիրն այնպիսին, ինչպիսին որ նրանք կան, և կաշխատեմ համապատասխանել նրանց:

3. Հենց այսօր ես հոգ կտանեմ իմ օրգանիզմի համար: Ես այն կամրապնդեմ ֆիզիկական վարժություններով, մարմնիս նկատմամբ խնամքով, ճիշտ սննդակարգով: Ես կդադարեմ ծանրաբեռնել օրգանիզմս վնասակար ավելորդություններով: Ես ուզում եմ իմ մարմինը դարձնել իմ կարիքների բավարարման համար կատարյալ մեքենա:

4. Հենց այսօր ես կփորձեմ զարգացնել իմ ինտելեկտը: Ես կփորձեմ իմանալ ինչ-որ արժեքավոր բան: Ես կպարտադրեմ իմ ուղեղին աշխատել և կարդալ մի այնպիսի բան, որը պահանջում է մտավոր լարվածություն և մտքերի կոնցենտրացիա:

5. Հենց այսօր ես կզբաղվեմ իմ հոգու կատարելագործմամբ: Դրա համար ինձնից կպահանջվի 3 քայլ կատարել: Ես ինչ-որ մեկի համար հաճելի բան կանեմ, բայց այնպես, որ դրա մասին ոչ ոք չիմանա: Եվ ես այլ բաներ նույնպես կանեմ, որոնք բոլորովին էլ չեմ ուզում անել, պարզապես կամքի ուժս մարզելու համար, ինչպես ասում էր Վիլյամ Ջեյմսը:

6. Հենց այսօր ես կփորձեմ բոլոր առումներով հաճելի մարդ դառնալ: Ես հոգ կտանեմ իմ արտաքին տեսքի մասին, կձգտեմ ավելի լավ հագնվել, ավելի ցածր խոսել և ավելի համեստ լինել շրջապատիս հետ շփվելիս, առատորեն գովեստներ շռայլել, զերծ մնալ քննադատելուց և ուրիշներին, այսպես կոչված, ճշմարիտ ճանապարհի վրա դնելուց:

7. Հենց այսօր ես կաշխատեմ ապրել միայն մեկ օրով՝ խուսափելով բոլոր խնդիրներիս բեռի տակ միանգամից կքելուց: Այս 12 ժամերի ընթացքում ես կարող եմ մի քանի կոնկրետ բան անել, որոնք հենց այսօր են շատ կարևոր, որոնք եթե թողնեմ հետո, կտանջվեմ մնացած ողջ կյանքիս ընթացքում:

8. Հենց այսօր ես կկազմեմ իմ օրակարգը: Ես կգրեմ, թե ինչ է պետք ինձ անել ամեն օր որոշակի ժամին: Հնարավոր է, որ ես չկարողանամ խստորեն հետևել այդ օրակարգին, բայց այն ամեն դեպքում ինձ կազատի աշխարհի 2 չարիքներից՝ շտապողականությունից և չկողմնորոշվելուց:

9. Հենց այսօր ես կես ժամ կհատկացնեմ հանգստի և թուլանալու համար: Լավ կլինի, որ այդ ընթացքում ես երբեմն մտածեմ Աստծո մասին: Դա իմ կյանքին հեռանկարային լինելու զգացողություն կտա:

10. Հենց այսօր ես կդադարեմ վախենալ: Ամենաքիչը կվախենամ երջանիկ լինելուց, յուրաքանչյուր հիանալի բանով հիանալուց, կխուսափեմ վախենալ սիրելուց և հավատալուց, որ ինձ էլ են սիրում: Ես կմտածեմ ու կգործեմ՝ ինչպես երջանիկ մարդ, և ես ինձ երջանիկ կզգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Երջանկության խորհուրդներ անկրկնելի Դեյլ Քարնեգիից
Իմ Նվեր