Կարդում էի 1in.am-ում «Մարդիկ Հայաստանից արտագաղթում են ատելությամբ» հոդվածը և ակամայից սկսեցի մտածել թե ինչու՞ է այդպես: Եվ հասկացա, որ ամեն ինչ ավելի քան պարզ է.
- Երբ տիրում է համատարած անհանդուրժողականություն և ատելություն
- Երբ չկա տարրական մարդկային փոխհարաբերություն՝ հիմնված հարգանքի վրա
- Երբ մարդ չի կարողանում հոգալ իր ընտանիքի մինիմալ պահանջները
- Երբ համատարած շահագործում են
- Երբ չկա ոչ օրենք, ոչ դատաստան
- … (երկար կարելի է թվել)
այս ամենից հետո ինչպե՞ս մարդիկ չլքեն Հայրենիքը և ինչպես չատեն այն: Ախր ստացվում է այնպես, որ Հայրենիքը (Չնայած ես ավելի շատ միտված եմ պետության վրա բարդել այս ամենը: Խեղճ Հայրենիքը ի՞նչ մեղք ունի) մեղմ ասած թքած ունի մեզ վրա:
Կարծում եմ, որ այս ամենը շատ նման է թաքնված եղեռնի…