Կղզին շատերին ներկայանում է որպես դրախտավայր՝ խիտ կանաչով և մաքուր լողափով: Սակայն Սարտսի կղզին ոչ մի կերպ չի տեղավորվում այդ պատկերացումների մեջ: Սա սև երկիր է և չկա որևէ հնարավորություն հայտնվել այս կղզում:
Այս կղզին գոյացել է ոչ վաղ անցյալում՝ 1963թ․, 3 տարի տևած հզոր հրաբխային ժայթքման արդյունքում: Վայրը, որտեղ գտնվում է և ծագումը՝ Սարտսին դարձրել են գրեթե իդեալական պոլիգոն գիտնականների համար:
Սարտսիում այժմ բառացիորեն ծնունդ է առնում մի նոր էկոհամակարգ, որն ազատ է մարդուց: Այստեղ հայտնվել կարող են միայն մի քանի գիտնականներ: Նրանց, ում բախտ է վիճակվել մուտքի թույլատվություն ստանալ՝ պարտավոր են անցնել խիստ ստուգումներ: Բացի դրանից, նրանք պարտավոր են կղզի մուտք գործել մաքուր հանդերձանքով, որպեսզի իրենց հետ կղզի չբերեն այլ հողարմատներ, մանր կենդանիներ, միջատներ կամ բակտերիաներ: