fbpx

Facebook-ին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ (+ուղերձը)

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց ֆեյսբուքին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ: Զգուշացումը եկել է արդեն անուն հանած Anonymous հակերային խմբավորումից, որոնց կարգախոսն է “Մենք անհայտներն ենք, մենք մի ամբողջ լեգիոն ենք” և որոնք հայտնի են այնպիսի կայքերի կոտրմամբ, ինչպիսիք են՝ NATO-ի և PayPal-ի կայքերը: Այժմ նրանք կենտրոնացել են միլիոնավոր մարդկանց իրար կապող, ըստ էության մոլորակի բնակչության տվյալների աշխարհի ամենամեծ բազաի վրա:

“Ֆեյսբուք” օպերացիան պլանավորված է նոյեմբերի 5-ին: Դրա մասին խոսվում է  Youtube-ով՝ հակերների տարբեր լեզուներով հնչեցրած ուղերձում: Նրանք կարծում են, որ ֆեյսբուքը դա հսկայական հարթակ է հատուկ ծառայությունների համար, որտեղից հնարավոր է յուրաքանչյուրի մասին ինֆորմացիա կորզել: Եվ իբր Դրա համար ֆեյսբուքին վճարում են մեղմ ասած ոչ փոքր գումարներ:

P.S. Մեր մեջ ասած նրանց ասածների մեջ ճշմարտությունը մեծ տոկոս է կազմում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ (+ուղերձը)
Արտաքինի շոկ առաջացնող փոփոխություն (տեսանյութ)