fbpx

Կոկո Շանելի մտքերից

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր մտքեր Կոկո Շանելից։

Հուսահատված կինը դադարում է կին լինել…

Ես ողջ աշխարհի կանանց համար հագուստ եմ արտադրել, իսկ նրանք ձգտում են մերկ շրջել։

–Ե՞րբ է հարկավոր օծանելիքից օգտվել,-հարցնում է մի կին Կոկո Շանելին
– Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն, – պատասխանում է Շանելը։

Նյութական գործերից զատ, մենք ոչ թե խորհուրդների կարիք ունենք, այլ մեր քայլերի հաստատման։

Անփոխարինելի լինելու համար միշտ պետք է լինել ոչ այնպիսին, ինչպես բոլորն են։

Ես ոչ ոքի հանդեպ ջերմ զգացմունքներ չեմ տածում, ես կամ սիրում եմ, կամ` ոչ։

Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անգերազանցելի նորաձև աքսեսուար է: Այն իմաց է տալիս, որ կին է հայտնվել և շարունակում է հիշեցնել կնոջ մասին, երբ նա արդեն հեռացել է։

Գեղեցկությունը միշտ զենք է։

Անհնար է դիմանալ երեկոյան կյանքին և ցերեկը ինչ որ բան ստեղծել։

Եթե աղջիկը չի շպարվում, նա չափազանց մեծ կարծիք ունի իր մասին։

Յուրաքանչյուր աղջիկ պարտավոր է միշտ իմանալ երկու բան` ինչ և ում է ուզում։

Որքան վատ է աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա։

Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե նա 30 տարեկանում չի դառնում այդպիսին, ուրեմն` հիմար է։

Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության  հակադրությունն է: Ո՛չ, շքեղությունը վուլգարության հակադրությունն է։

Մի կորցրեք Ձեր ժամանակը պատին զարկելով և հուսալով, որ այն կդառնա դուռ։

Կան մարդիկ, ովքեր փող ունեն, կան մարդիկ, որ հարուստ են…

Հրապարակման ներկայացրեց՝ Մանե Մարգարյանը

Ուշադրություն. Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կոկո Շանելի մտքերից
Աղջիկները լինում են տարբեր: Սիրահարված կնոջ 5 տեսակ