Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի նոր արբանյակ, որը այսպես կոչված Տրոյան աստերոիդ է: Այն անվանել են 2010 TK7: Այդպիսի երկնային մարմինները թռչում են նույն օրբիտայով ինչ մոլորակը՝ միայն մոլորակի առջև կամ ետևում:
Ինչպես պարզվել է 2010 TK7-ը ունի բավական մեծ շառավիղ մոտ 300մ:
Տրոյացիներ ունեն Մարսը, Յուպիտերը, Նեպտունը: Իսկ երկրի մոտ այն մինչ վերջերս չէր հայտնաբերվել:
Այժմ Տրոյացին երկրից գտնվում է մոտ 80մլն կմ հեռավորության վրա: Մոդելավորումը ցույց է տալիս որ մոտակա 10000 տարում այդ հեռավորությունը կարող է կրճատվել մինչև 20 մլն կմ, բայց ոչ ավել: