fbpx

Պատերազմը ավարտված չէ: Այն թեժ փուլում է և ընթանում են դաժան մարտեր

Մենք ամեն տեղ, առիթ եղած ժամանակ հպարտությամբ բարձրաձայնում ենք, որ մենք պատերազմում հաղթած ժողովուրդ ենք, որ հաղթել ենք Ադրբեջանին: Իսկ Դուք գիտե՞ք, որ պատերազմը ավարտված չէ, այլ ընդհակառակը այն գտնվում է թեժ փուլում և ընթանում են դաժան մարտեր: Ուղակի ժամանակներն են փոխվել և պատերազմի բնույթն է փոխվել: Այժմ ինֆորմացիոն՝ տեղեկատվական պատերազմի դարաշրջան է և մենք գտնվում ենք այդպիսի շատ դաժան  մի պատերազմում: Եվ ցավով պետք է նշեմ, որ մենք առայժմ անընդհատ պարտվում ենք:

Մի քանի օր առաջ նայում էի National Geographic-ի History հեռուստաալիքը, որը ինձ համար երևի ամենալավագույն հեռուստաալիքներից մեկն է: Եվ հանկարծ հաղորդման արանքում անոնսի տեսքով մտնում է մի տեսանյութ՝ “Ադրբեջան՝ հինավուրց գույների երկիր” անվանմամբ և ցուցադրվում են հայկական, արաբական և պարսկական զարթանախշերով կարպետներ: Բայց ինձ հունից չհանեց այդքան կարպետները, որքան “հինավուրց” բառը: Դուք հասկանու՞մ եք դա ինչ է նշանակում: Նրանք շատ գրագետ կերպով, ամեն հնարքով և պարտադրաբար աշխարհի գլուխը մտցնում են, որ իբր իրենք այս տարածքում էթնոս են: Իսկ աշխարհն էլ հավատում է: Եվ նրանք գործում են ոչ միայն աշխարհահռչակ հեռուստաալիքների միջոցով, այլ նաև ինտերնետում և ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է:

Եվ այս ամենում ես չեմ գտնում National Geographic հեռուստաալիքի մեղքը: Նրանց մեղքը այստեղ ամենևին չկա: Այստեղ մեղավորը միմիայն մենք ենք և էլ ոչ մեկ: Նրանք հարձակվում են մեզ վրա ծանր հրետանիյով իսկ մենք լուռ թաքնվում ենք խրամատներում, կամ լավագույն դեպքում պաշտպանվում, այն էլ ատրճանակներով: Հրետանու դեմ դուրս գալ ատրճանակո՞վ՝ ծիծաղելի է:

Եվ ես չեմ կարում ոչ մի կերպ հասկանալ մեր իշխանությունների դիրքը այս հարցում: Ի՞նչ են ախր նրանք մտածում:

Ես գիտեմ, որ հիմա շատերիդ մտքով անցավ այն, որ նրանք նավթի հաշվին ունեն լավ փողեր և ունակ են մեծ փողեր ներդնել այս գործում, իսկ մենք աղքատ ենք:

Ամենևին, կասեմ ես: Փոխանակ հրապարակներում ճոխ միլիարդանոց համերգներ կազմակերպելը փորձեք այդ ռեսուրսները ուղել այս գործին: Ֆինանսավորեք պայծառ ուղեղներին, որ վերջապես նրանք էլ կարողանան և ցանկանան շարժվել: Եվ ի վերջո հազար ու մի այլ մեթոդներ կան, որոնց մասին ես չպետք է որ խոսեմ, այլ համապատասխան մասնագետները:

Մի խոսքով մտահոգիչ է մեր անընդհատ պարտությունների շարքը այս պատերազմում: Ու պետք չէ մատների արանքով նայել ու քմծիծաղով մոտենալ տեղեկատվական պատերազմին: Սա խաղ չէ հարգելիներս, սա շատ լուրջ է և որի արդյունքում մենք կարող ենք շատ բաներ կորցնել:

Խնդրում եմ, սթափվի՛ր հայ ազգ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պատերազմը ավարտված չէ: Այն թեժ փուլում է և ընթանում են դաժան մարտեր
Պարույր Սևակ – Ագահության գինը