fbpx

Այս 4 հարցանի թեստը կպատմի թե ով եք Դուք իրականում

Այսօր Mediamag-ը պատրաստել է ձեզ համար ոչ մեծ, բայց բավական ճշգրիտ անձնային թեստ։

Թեստն անցնելու համար հարկավոր կլինի գրի առնել հարցերի պատասխանները և գործի դնել երևակայությունը: Ավելի լավ է պատասխանել առանց երկար մտածելու։

Եվ այսպես, հարմարավետ տեղավորվեք, ժամանակավորապես անջատեք տրամաբանությունը և պատկերացրեք, որ դուք լողում եք տաք և մաքուր օվկիանոսում.

1. Դուք սուզվել եք ջրի տակ, զմայլվում եք ջրային աշխարհով և հանկարծ տեսնում եք մի ջրահարս: Ի՞նչ գույնի է նրա պոչը:

2. Ջրահարսի կողքին լողում է մի ձուկ: Ի՞նչ ձուկ է դա՝ մե՞ծ, փո՞քր, ագրեսի՞վ, թե՞ անվնաս:

3. Դուք ավելի խորն եք սուզվում և տեսնում եք մի խեցի: Ի՞նչ տեսք ունի այն՝ հա՞րթ է, թե՞ գոգավոր, սովորակա՞ն է, թե՞ ինչ-որ արտասովոր բան կա:

4. Այժմ ափ վերադառնալու ժամանակն է: Դուք դեպի ափ եք լողում: Քանի՞ մարդ եք տեսնում ափին:

Հիշեք կամ գրառեք Ձեր պատասխանները։ Պատրա՞ստ եք։

Պատասխանները

1. Ջրահարսի պոչի գույնն արտացոլում է, թե որքան մարդամոտ և շփվող եք դուք:

  • Սառը, հանգիստ գույները, օրինակ՝ կանաչ, կապույտ, մատնանշում են, որ դուք ամաչկոտ եք կամ փակ:
  • Վառ գույներն, օրինակ՝ դեղին, վարդագույն, վկայում են, որ դուք շփվող, ակտիվ մարդ եք և հեշտությամբ եք լեզու գտնում այլոց հետ:

2. Ձուկը մատնանշում է, թե ինչպես եք դուք լուծում հակասությունները:

  • Եթե դուք պատկերացրել եք անվնաս ձուկ, ապա դուք չեք կաշկանդվում ձեր կարծիքը հայտնելուց և ձեր տեսակետն ապացուցելուց:
  • Եթե դուք պատկերացրել եք ագրեսիվ ձուկ, ապա դուք խուսափում եք կոնֆլիկտներից և բանավեճերից:

3. Խեցին արտացոլում է, թե որքան եք դուք բաց այլոց համար:

  • Սովորական, հասարակ խեցին նշանակում է, որ դուք բավականին բաց եք և հեշտությամբ եք ձեր մասին խոսում, կիսվում այլոց հետ:
  • Տարօրինակ, արտասովոր խեցին նշանակում է, որ դուք փակ անհատ եք, ով չի սիրում իր անձնականը քննարկման առարկա դարձնել:

4. Ափին կանգնած մարդիկ ցույց են տալիս, թե որքան ընկերներ դուք ունեք:

  • Եթե ափին շատ մարդ կա, ապա դուք ունեք բազմաթիվ ընկերներ և ծանոթներ:
  • Եթե ափին ընդամենը մի քանի (կամ մեկ) հոգի էր, ապա դուք ունեք շատ քիչ, սակայն հավատարիմ ընկերներ:
  • Եթե ափին մարդ չկար, ապա դուք չեք հավատում մարդկանց, չեք վստահում նրանց, ուստի և չունեք և առանձնապես չեք էլ ուզում ընկերներ ունենալ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս 4 հարցանի թեստը կպատմի թե ով եք Դուք իրականում
2021թ․ սեպտեմբեր ամսվա ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր կենդանակերպի նշանների համար