fbpx

Ինչի՞ մասին կպատմի տղամարդու հայացքը

Տղամարդիկ կարող են բացահայտել իրենց բոլոր գաղտնիքները՝ նույնիսկ չբացելով բերանը: Այդ խորամանակ «դավաճանը»՝ նրանց հայացքն է: Տղամարդու հայացքը կարող է բացահայտել այն, ինչ տղամարդն ամբողջ ուժով փորձում է թաքցնել:

Մարդու հայացքը նրան ճանաչող մարդկանց օգնում է հասկանալ թաքնված մտադրությունները: Տղամարդը լռում է, սակայն նրա մտքում ամեն ինչ արդեն հայտնի է: Հոգեբանները արդեն վաղուց նկատել են աչքերի այդ առանձնահատկությունը: Դրանք բացահայտում են մեր ամենախորը գաղտնիքները:

Տղամարդկային հայացքը կարող է արտահայտել տարբեր զգացմունքներ: Խորը ատելությունից մինչև թեժ սերը: Ընդորում դեմքի արտահայտությունը կարող է մնալ անփոփոխ:

Իսկ ինչպե՞ս կարդալ տղամարդկային հայացքի թաքնված ազդանշանները: Դա այդքան էլ դժվար գիտություն չէ: Բավական է ուշադիր լինել և այդ ժամանակ տղամարդկային հոգու բոլոր գաղտնիքները կբացահայտվեն:

Ամենահաճելի ազդանշանը՝ երբ տղամարդը նայում է ձեզ վրա և այդ ժամանակ նրա բիբերը սկսում են լայնանալ: Դա խոսում է նրա երախտագիտության և նվիրվածության մասին: Նաև խոսում է խորը համակրանքի մասին: Նույն կերպ կանայք նայում են գեղեցիկ մատանուն կամ պայուսակին:

Ուղիղ հայացքը կարող է տարբեր զգացմունքներ նշանակել: Պատահում է այնպես, որ տղամարդը նայում է ուղիղ աչքերի մեջ, բայց կարծես ոչինչ չի տեսնում: Նրա աչքերը ոչինչ չեն արտահայտում: Դա վատ նշան է: Կամ ձեր զրույցի առարկան է ձանձրալի նրա համար կամ տղամարդը մտածում է իր համար ավելի կարևոր պրոբլեմի շուրջ:

Նաև գոյություն ունի ուղիղ հայացք աչքերի մեջ, երբ տղամարդը մի փոքր ավելի բարձր է կնոջից: Այդպես նայում են ոտքերի տակ ընկած ծխախոտի մնացորդին կամ մետրոի վաճառողին: Այս ազդանշանը նույնպես լավը չէ: Տղամարդուն դուք հոգնեցրել եք և նա ձեզ լսում է պարզապես քաղաքավարությունից ելնելով:

Տղամարդը «թա՞րս է նայում» ձեզ վրա: Այստեղ կարող է երկու պատճառ լինել․ թաքուն ծաղրանք կամ հետաքրքրություն: Ծաղրանքի մասին խոսում է մի փոքր իջեցված շուրթերի անկյունները և սեղմված աչքերը: Տղամարդը կարծես ասում է․ «դուք տեսեք, թե նա ինչեր է դուրս տալիս»:

Հետաքրքրվածության և նույնիսկ կայտառության մասին խոսում է հազիվ նկատելի ժպիտը: Աչքերը սեղմված չեն, դրանք լայն բացված են: Տղամարդը ժամանակ առ ժամանակ «թարս է նայում» կնոջը՝ կարծես ուսումնասիրելով նրան:

Իսկ ահա եթե տղամարդը բավական երկար ժամանակահատվածում հայացքով թափառում է կնոջ կազմվածքի վրայով, ապա այստեղ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է: Դա սեքսուալ հետաքրքրվածության ամենավառ նշանն է: Ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն ամաչում բացահայտ զննել կնոջը՝ հիանալով նրա բարեմասնություններով:

Եթե զրույցի ժամանակ տղամարդու հայացքը թափառում է սենյակով, նշանակում է նա ընդհանրապես հետաքրքրված չէ խոսակցության թեմայով: Դա նման է նրան, երբ ֆիլմը դիտում ես տասներորդ անգամ: Տղամարդը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար ձանձրալի է այդ թեման:

Պատահում է այնպես, երբ մարդն ընդհանրապես խուսափում է տեսողական կոնտակտից: Նա չի նայում կնոջ աչքերի մեջ՝ գերադասելով հայացքը այլ ուղղությամբ շեղել: Դա կարող է խոսել չափազանց ամաչկոտության կամ անինքնավստահության մասին: Կամ այն մասին, որ դուք տղամարդուն դուր եք գալիս, սակայն նա վախենում է դա խոստովանել:

Ինչպե՞ս իմանալ, որ տղամարդը ստում է: Դա դժվար չէ: Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել ամեն մի դետալին: Տղամարդը զրույցի ժամանակ լայն բացում է աչքերը: Այդ նշանը ինքնին ոչինչ չի նշանակում: Բայց եթե դուք ունեք զգացում, որ նա ամբողջ զրույցի ընթացքում կարծես հետևում է ձեզ, ապա մեծ է հավանականությունը, որ նա ստում է:

Բանը նրանում է, որ ստի ժամանակ մարդու հայացքը կարծես թե հետևում է զրուցակցին: Տղամարդը հետևում է՝ հավատում եք դուք դրան, թե ոչ: Այդ պատճառով նա ուշադիր նայում է ձեր աչքերի մեջ, հետևելով ձեր դիմագծերի նույնիսկ ամենափոքր փոփոխություններին:

Մարդու հայացքը հզոր հոգեբանական գործիք է: Այն կարող է պատմել տառացիորեն ամեն ինչի մասին: Եվ դրանում չկա ոչ մի վատ բան: Թող աչքերն ասեն այն, ինչ խոսքերն ունակ չեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչի՞ մասին կպատմի տղամարդու հայացքը
Կան մարդ – ճանճեր, կան մարդ – մեղուներ. ԿՅԱՆՔԻ ԱՌԱԿ