fbpx

3 գլուխկոտրուկ, որ պետք է լուծել 20 վայրկյանում

Ֆիզիկական վարժությունները հարկավոր են, որպեսզի մարմինը միշտ լինի լավ վիճակում: Նույնը վերաբերում է նաև ուղեղին: Այն նույնպես հարկավոր է մարզել և զարգացնել: Լավագույն տարբերակը՝ մաթեմատիկական և տրամաբանական գլուխկոտրուկներն են: Եվ այսպես, մենք պատրաստել ենք Ձեզ համար 3 գլուխկոտրուկ: Փորձեք լուծել դրանցից յուրաքանչյուրը 20 վայրկյանից պակաս ժամանակահատվածում:

Գլուխկոտրուկ 1

Նայեք այս նկարին և ասեք, քանի՞ խորանարդ կա բուրգում: Դա այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Դուք ունեք 20 վայրկյան: Ժամանակը գնաց․․․

Գլուխկոտրուկ 2

Իսկ այժմ եկեք ստուգենք Ձեր ընկալման ունակությունները: Նայեք նկարին և ասեք, ի՞նչ կենդանի եք տեսնում: Սկզբից կարող է թվալ, որ սա բեղավոր մի ծերունի է: Բայց արդյո՞ք դա այդպես է: Ուշադիր նայեք․

Գլուխկոտրուկ 3

Հավանաբար ինտերնետում շատ եք հանդիպել նկարներ, որտեղ թաքցված են պանդաներ: Ահա Ձեզ ևս մեկ վիզուալ խնդիր: Գտեք այստեղ պանդային 20 վայրկյանում:

Հ․Գ․ Նկարը հատուկ է ձգված )

Պատասխաններ

  1. Առաջին գլուխկոտրուկի լուծումը․ ընդամենը 10 խորանարդ, քանի որ հիմքում կա 6, հետո 3, իսկ վերևում՝ 1:
  2. Երկրորդ գլուխկոտրուկի լուծման համար հնարավոր է Ձեզ հարկավոր լինի շրջել նկարը, որովհետև եթե ուշադիր լինեք, ապա սա շուն է, որը ոսկոր է կրծում:
  3. Պանդան նստած է ձախ կողմում գտնվող շիկահերից մի փոքր վերև:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
3 գլուխկոտրուկ, որ պետք է լուծել 20 վայրկյանում
Սիրո և զգացմունքների մասին աֆորիզմներ Ստենդալից