fbpx

Խորաթափանց մեջբերումներ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքից

Մեզանից շատերի համար սիրո պրոբլեմը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք սիրված լինել, իսկ ինքներս չենք կարողանում սիրել: Եվ դրանում է մարդկության ամբողջ պրոբլեմը՝ էգոիզմում, որը մեզ տառապանքներ է պարգևում:

Էրիխ Ֆրոմի ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Սիրելու արվեստը», նվիրված է մարդու մոտ, թվում է թե այդքան պարզ մի զգացմունքի, ինչպիսին սերն է՝ առաջացման և պահպանման ասպեկտներին: Մենք ընտրել ենք այդ գրքից լավագույն մեջբերումները, որոնք կսովորեցնեն ձեզ սիրել:

Եթե անհատը ունակ է սիրել ստեղծագործաբար, նա սիրում է նաև իրեն։ Եթե նա սիրում է միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարող սիրել։

Էգոիզմը՝ ինքն իր հանդեպ սիրո պակասի ախտանիշ է։ Ով ինքն իրեն չի սիրում՝ միշտ անհանգստանում է իր մասին։

Օրհնված է նա, ով իմանալով մտածում է, որ չի իմանում, դժբախտ է նա, ով չիմանալով մտածում է, որ ամեն ինչ գիտի և ամեն ինչ հասկանում է։

Գոյության պրոբլեմը յուրաքանչյուր մարդու մոտ կարող է լուծվել միայն իր ներսում, այլ ոչ թե միջնորդի օգնությամբ։

Անզուսպ տարվածությունը մեկմեկու հանդեպ՝ … սիրո ուժի ապացույց չէ, այլ միայն դրան նախորդող անսահման միայնության վկայություն է։

Սերը՝ վիճակ է, որում մարդը ունակ է զգալ և ապրել իր բացարձակ անկախությունը։

Հավատք ունենալ այլ մարդու հանդեպ՝ նշանակում է վստահ լինել նրա հուսալիության և հիմնարար կողմնորոշումների, նրա անձի էության և նրա սիրո մեջ։

Եթե ես սիրում եմ այլ մարդու, ես նրա հետ ամբողջականություն եմ զգում, բայց միայն նրա հետ, ինչպիսին, որ նա կա, այլ ոչ թե ինչպիսին ես եմ ուզում տեսնել։

Սերը՝ անընդհատ մարտահրավեր է, այլ ոչ հանգստի վայր, այն շարժում է, զարգացում, համագործակցություն, համաձայնություն թե կոնֆլիկտ, ուրախություն թե տխրություն։

Ժամանակակից մարդը իրեն վեր է ածել ապրանքի՝ նա իր ներքին էներգիան զգում է ինչպես ներդրում, որի շնորհիվ նա կստանա ամենամեծ եկամուտը՝ հաշվարկած իր վիճակով և անձնային շուկայի իրավիճակով։

Ինչպես եղբայրական սերը փոխարինվեց անտարբեր կորպորատիվ ոգով, այնպես էլ Աստված վեր ածվեց մեզանից հեռու «Տիեզերք ինկորպորեյթեդ» ֆիրմայի տնօրենի։

Ծուլանալու ցանկությունը, ըստ էության, քարացած կյանքի հանդեպ արձագանքն է։

Նստել հանգիստ, չխոսելով, չծխելով, չընթերցելով, չօգտագործելով սպիրտային ըմպելիքներ, մեզանից շատերի համար դարձել է ուղղակի անհնար:

Ժամանակակից մարդուն համբերությունը տրվում է նույնքան դժվար, որքան կարգապահությունն ու կենտրոնացումը: Մեր արդյունաբերական համակարգը դաստիարակում է մարդկանց մեջ բոլորովին հակառակը՝ շտապողականություն:

Եթե մարդը սիրում է միայն ինչ-որ մարդու և անտարբեր է մնացած մերձավորների հանդեպ, նրա սերը՝ սեր չէ, այլ սիմբիոտիկ կախվածություն կամ չափազանցեցված էգոիզմ:

Ամեն ոք սիրում է այն, ինչի համար ջանում է, և ամեն ոք ջանում է այն բանի համար, ինչ սիրում է:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, սակայն միայնակ լինելու ունակությունը՝ սիրելու ունակության պայմանն է:

Որպեսզի սիրել և լինել սիրված՝ խիզախություն է հարկավոր, խիզախություն, որոշակի արժեքներ համարել արժանի բարձր ուշադրության, նաև խիզախություն, հանուն այդ արժեքների քարտեզի վրա դնել ամեն ինչ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Խորաթափանց մեջբերումներ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքից
Վնասակար արտացոլանքը (մուլտֆիլմ)