fbpx

Հանելուկ․ ամենախելացի որդին

Մի անգամ ծեր ֆերմերը զգալով մոտալուտ մահը՝ իր մոտ է կանչում իր երեք որդիներին, որպեսզի որոշեն, թե ո՞ւմ պետք է թողնի իր ողջ ուեցվածքը: Նա որոշում է նրանց հանելուկ առաջարկել․ «Իմ զավակներ, գնացեք շուկա և գնեք բավական մեծ ինչ-որ բան, որը կլցնի իմ ննջարանը, բայց այն պետք է լինի բավական փոքր, որպեսզի տեղավորվի գրպանում: Դրանից հետո ես կորոշեմ, թե ով է ձեզանից ամենաիմաստունը և ով է արժան ժառանգելու իմ ունեցվածքը»:

Որդիները գնում են շուկա և գնում այն, ինչը իրենց կարծիքով կլցնի սենյակը, բայց նաև կտեղավորվի գրպանում: Նրանք վերադարձան տարբեր իրերով: Հայրը հերթով հրավիրեց նրանց իր սենյակ, որպեսզի նրանք կարողանան լցնել սենյակը նրանով, ինչ գտել են շուկայում:

Առաջին որդին ներս մտնելով գետնին տեղավորեց բարակ կտորի կտորտանքներ, բայց դրանք հազիվ ծածկեցին սենյակի հատակը:

Հետո ներս մտավ երկրորդ որդին և ննջարանում փռեց չորացրած խոտը, բայց դա էլ չբավարարեց սենյակը լցնելու համար:

Ներս մտավ երրորդ որդին  և ցույց տվեց հորը այն, ինչ գնել էր, և թե ինչպես կարող էր այն լցնել ամբողջ սենյակը, բայց նույն ժամանակ այդ իրը կարող էր տեղավորվել նաև գրպանում: Հայրը նրան պատասխանեց․ «Դու իրոք բոլորից իմաստուն ես և այդ պատճառով իմ ամբողջ ունեցվածքը այսուհետ քոնն է»:

Ի՞նչ եք կարծում, տղան ի՞նչ ցույց տվեց հորը:

Ճիշտ պատասխանը տեսեք ներքևում

Պատասխան

Որդին հորը ցույց տվեց լուցկի: Եթե այն այրես, այն կլցնի ամբողջ սենյակը լույսով, և այն բավական փոքր է, որպեսզի տեղավորվի գրպանում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag