Որ տարիքում էլ որ լինեք, դուք միշտ ունեք ընտրություն՝ «սպանել» դրանք կամ դարձնել ավելի լավը: Իսկ ինչպե՞ս կարող եք քայքայել ձեր կյանքի լավագույն տարիները: Կարդացեք այս 15 փաստերը:
1. Լսեք շրջապատին և թքած ունեցեք սեփական ներքին ձայնի վրա: Ծնողները (բարեկամները, ընկերները) ավելի լավ գիտեն, թե ինչ է ձեզ պետք այս կյանքում:
2. Նստեք աշխատավայրում, որը դուք ատում եք, չփորձելով այն փոխել, որովհետև մարդիկ ձեզ կանվանեն անհաջողակ: Ամեն առավոտ արթնացեք անբավարարվածության, հոգնածության և հիասթափության զգացումով, որպեսզի ինչ-որ բան ապացուցեք այն մարդկանց, որոնք ձեր կյանքում մեծ նշանակություն չունեն:
3. Համոզեք ձեզ, որ ճիշտ կյանքն այն է, որով ապրում են ձեր ծնողներն ու ընկերները, և դուք նրանց աչքերում խելագար կդիտվեք, եթե որոշեք, որ ապրելու եք «ձեր երազանքների կյանքով»:
4. Մոռացեք, որ դուք անձնավորություն եք սեփական ունիկալ ձգտումներով և երազանքներով: Դադարեք հավատալ ինքներդ ձեզ և դրա փոխարեն հարմարվեք սովորական և «անվտանգ» կյանքին:
5. Ապրեք հարաբերություններում «ոչ այն մարդու հետ», որովհետև այդպես է ճիշտ ձեր մտերիմների և հասարակության աչքերում:
6. Պատմեք ձեզ, որ ձեր չափանիշները չափազանց բարձր են, և դուք երբեք չեք գտնի այնպիսի սեր, որը փնտրում եք, որովհետև ավելի լավ է լինել նրա հետ, ով կա, քան մնալ միայնակ:
7. Շարունակեք ապրել այն տեմպով, որը ձեզ քայքայում է, որովհետև փոփոխությունները՝ սարսափելի է, և դուք այդքան ուժ չունեք հաղթահարել «վերագործարկումը»:
8. Եղեք պասիվ: Շարունակեք մտածել, որ դուք ոչինչ չեք կարող անել ձեր կյանքը, մտքերը և ինքներդ ձեզ փոխելու համար: Չափազանց ուշ է ինչ-որ բան փոխելու համար: Վատ է լավ է, համենային դեպս դիմանալու է:
9. Շարունակեք ապրել սեփական անցյալում և ձեզ առաջ շարժվելու հնարավորություն մի տվեք: Ամուր բռնեք վախերից, այլ ոչ թե նպատակներից և հույսերից:
10. Շարունակեք սպասել «այն միակ օրվան»: Շարունակեք ամեն ինչ հետաձգել մինչև այն հիպոթետիկ օրը, երբ հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն, աստղերը շարք կկազմեն, իսկ հնարավորությունները կլինեն իդեալական:
11. Յուրաքանչյուր մերժում կամ անհաջողություն ընդունեք սրտին մոտ: Ներսից կրծեք և քայքայեք ձեզ, տանջվեք մտքերով, թե ինչպես եք տանուլ տվել, որ դուք այդքան էլ լավը չեք և արժան չեք որակյալ կյանքի:
12. Վախեցեք երջանկությունից, որովհետև դուք գտնում եք, որ այն միշտ էլ կլինի ժամանակավոր և կարճատև: Թաքնվեք ամեն լավից և մի հավատացեք լավագույնին:
13. Փնտրեք ինչ-որ մեկին, ով ձեզ կփրկի: Փնտրեք ինչ-որ մեկին, ով ձեզ կգովի: Փնտրեք ինչ-որ մեկին, ով ամեն ինչ կանի ձեր փոխարեն, որովհետև ավելի հեշտ է խղճալ ինքդ քեզ, այլ ոչ թե գնահատել և աջակցել այլ մարդու:
14. Սպասեք հեշտ կյանքի, որովհետև դուք համեմատում եք ձեր կյանքը ուրիշների կյանքի հետ: Մտածեք, որ դուք պետք է զվարճանաք և ճանապարհորդեք նույն կերպ, ինչպես մնացած ձեր տարիքի կամ ձեր կարգավիճակի մարդիկ: նախանձեք, տանջվեք և տառապեք:
15. Մի սիրեք ձեզ, երբ մնացել եք միայնակ, բաժանված, առանց աշխատավարձի կամ հիվանդ: Փոխարենը ձեզ սիրեք միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կարծես ձեզ մոտ հրաշալի է ընթանում: