Ժամանակակից մարդատար ինքնաթիռները 9 ժամ թռիչքի ժամանակ ծախսում են 50-75 տոննա թթվածին: Նույն ժամանակում մոտավորապես այդքան թթվածին է ֆոտոսինթեզի հետևանքով արտադրում 25000-50000 հա (հեկտար) անտառը:
Ծովային ջրի ամեն մի լիտրում կա մոտավորապես 25գ աղ:
Եթե 100 միլիոն ջրածնի ատոմ տեղադրենհք կողք կողքի, ապա այդ շղթան կկազմի ընդամենը 1 սմ:
Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջուրը պարունակում է մոտավորապես 7մգ (միլիգրամ) ոսկի: Իսկ այդ մետաղի ընդհանուր ծավալը համաշխարհային օվկիանոսի ջրերում կազմում է 10 միլիարդ տոննա:
Մարդու օրգանիզմում մոտավորապես 65 % ջուր է: Այն լուծում է սննդարար նյութերը և արյան հետ դրանք տեղափողում ամբողջ օրգանիզմով: Այն նաև մեծ դեր ունի օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման մեջ: 24 ժամվա ընթացքում մարդը օգտագործում է մոտավորապես 2-3 լ ջուր:
718 աստիճան ցելսիուս: Հենց այսքան է դժողքի ջերմաստիճանը, որը հաշվարկվել է գիտնականների կողմից: Հաշվարկները հիմնվել են այդ թեմային վերաբերող Աստվածաշնչյան տողերի վրա:
Եթե դուք կարծում եք, որ երկաթը դա կարծր և ապահով ինչ որ բան է, ապա դուք և՛ ճիշտ եք, և՛ սխալվում եք: 5000 աստիճան ցելսիուսում երկաթը վեր է ածվում գազային վիճակի:
(շարունակելի)