fbpx

Լուիզա Հեյ․ Դադարեք վախեցնել ձեզ ձեր իսկ մտքերով

Օգտակար խորհուրդներ կյանքը դեպի դրական կողմը փոխելու համար։

1. Դադարեք քննադատել: Անմիջապես դադարեք քննադատել: Քննադատությունը երբեք, ոչ ոքի չի փոխել: Դադարեք քննադատել նաև ինքներդ ձեզ: Ընդունեք ձեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաք: Երբ դուք քննադատում եք ձեզ՝ ձեր փոփոխությունները բացասական են: Երբ դուք ձեզ հավանություն եք տալիս՝ դուք դրականորեն եք փոխվում:

2. Դադարեք վախեցնել, ահաբեկել ձեզ ձեր իսկ մտքերով: Դա կյանքի սարսափելի տարբերակ է: Գտեք ձեզ համար այնպիսի մի կերպար, որը հաճելի է ձեզ (ինձ համար դա դեղին վարդն է) և անմիջապես շեղեք կենտրոնացումը ձեզ սարսափեցնող մտքերից դեպի հաճելին:

3. Եղեք մեծահոգի, բարի և համբերատար: Բարի եղեք ձեր հանդեպ: Եղեք համբերատար, քանի որ դուք յուրացնում եք մտածելակերպի նոր տարբերակ: Վերաբերվեք ձեզ որպես իսկապես սիրելի մարդու:

4. Բարի եղեք ձեր խելքի հանդեպ: Ատել ինքներդ ձեզ՝ նշանակում է ատել սեփական մտքերը: Պետք չէ դա անել: Ավելի լավ է փոխեք դրանք:

5. Գովաբանեք ձեզ: Քննադատությունը քայքայում է ներքին ոգին: Գավոսանքը՝ ամրապնդում այն: Գովեք ձեզ որքան հնարավոր է շատ: Ասեք ձեզ, թե որքան լավ եք կարողանում գլուխ հանել ամեն տեսակի մանրուքներից:

6. Աջակցեք ինքներդ ձեզ: Տարբերակ գտեք աջակցության: Դիմեք ընկերներին և թույլ տվեք, որպեսզի նրանք օգնեն ձեզ: Բնական է օգնություն խնդրել, երբ դրա կարիքն ունեք:

7. Սիրով վերաբերվեք ձեր թերություններին: Գիտակցեք, որ դրանք դուք ինքներդ եք ստեղծել, որպեսզի բավարարեք ինչ-որ պահանջ: Այժմ դուք փնտրում եք ձեր դրական ճանապարհները՝ պահանջները բավարարելու համար: Այնպես որ նրբորեն ձերբազատվեք վարքի հին և նեգատիվ ստերեոտիպերից:

8. Հոգ տարեք ձեր մարմնի մասին: Սովորեք ճիշտ սնվել: Ի՞նչ սնունդ է հարկավոր ձեր մարմնին օպտիմալ էներգիան և կենսունակությունը պահպանելու համար: Կատարեք ֆիզիկական վարժություններ: Ուսումնասիրեք, թե որն է դրանցից ձեզ բավականություն պատճառում: Նրբորեն սիրեք և հոգ տարեք ձեր վանքի մասին, որում ապրում եք:

9. Աշխատեք հայելով: Հաճախ նայեք ձեզ հայելու մեջ: Ցուցաբերեք աճող սիրո զգացմունք ձեր հանդեպ: Նայելով հայելուն՝ խոսեք ձեր ծնողների հետ և ներեք նրանց: Թեկուզ օրվա մեջ մի անգամ ասեք ինքներդ ձեզ․ «Ես սիրում եմ քեզ: Ես իրոք սիրում եմ քեզ»:

10. Արեք դա հենց հիմա: Մի սպասեք, որ ձեզ մոտ լավանան գործերը, որ կնիհարեք, որ կգտնեք նոր աշխատանք կամ նոր կապեր ձեռք կբերեք: Սկսեք հենց հիմա և արեք ձեզանից կախված ամեն ինչ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Լուիզա Հեյ․ Դադարեք վախեցնել ձեզ ձեր իսկ մտքերով
Ճակնդեղ․ Հրաշք բանջարեղենի առողջարար կիրառումներ (տեսանյութ)