fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք դուր եկած վայրը և իմացեք թե ինչն է ամենից շատ ձեզ այժմ պակասում

Անընդհատ զբաղվածության պատճառով մենք սկսել ենք ավելի քիչ ժամանակ հատկացնել ինքներս մեզ։ Այդ ամենին պատճառ կա՝ մենք մեծացել ենք, և մենք պետք է գումար վաստակենք ապրելու համար, իսկ զվարճանքներն ու տարատեսակ հոբբիները մղվել են երկրորդ պլան։ Սակայն այդ անտարբերության պատճառով կյանքը երբեմն պատժում է մեզ՝ գալիս է մի պահ, որ մենք կտրուկ դատարկություն ենք զգում մեր ներսում։ Եվ այդ պատճառով պետք է դադար վերցնել և մտածել՝ իսկ ի՞նչ է մեզ պակասում լիարժեք երջանկության համար։

Եվ այսպես, ընտրեք նկարներից մեկը, որը ձեզ դուր է գալիս և կիմանաք թե ինչ է ձեզ այժմ պետք ամենից շատ.

1. Նստարան այգում

Եթե դուք ընտրել եք առաջին տարբերակը, ապա ձեզ պակասում է շփումը։  Հնարավոր է դուք արդեն վաղուց չեք զրուցել մտերիմ մարդու հետ։ Միգուցե ժամանա՞կն է սիրտը բացել մտերիմ մարդու առաջ թեյի սեղանի կամ սպիտակ, լավ գինու շուրջ։ Կարծում ենք դուք արդեն զանգահարում եք ինչ-որ մեկին։

2. Արահետ անտառում

Ձեզ հարկավոր են փոփոխություններ։ Միգուցե ժամանակն է թարմացնել զգեստապահարանը կամ փոխել ինչ-որ բան ձեր ներսում։ Կամ էլ անել այն, ինչ ցանկացել եք ամենից շատ։ Օրինակ սովորել որևէ նոր լեզու։ Կամ գնալ նկարչության, կամ կարելի է սպորտի, դե մի բան, ինչ ցանկանում եք, միայն փոխեք որևէ բան ձեր կյանքում։

3. Սուրճ գեղեցիկ տեսարանով

Ձեր կյանքում պակասում են արկածներն ու էքստրիմը։ Միգուցե արժե վեր կենալ և գնալ երազանքների քաղա՞քը, իսկ միգուցե թռչել պարաշյուտով։ Այո, վաղուց դուք չեք զբաղվում նրանով, ինչ սիրում եք։ Պետք չէ զրկել ինքներդ ձեզ փոքրիկ ուրախություններից։

4. Տնակ լեռներում

Դուք շատ եք հոգնել և հանգստի կարիք ունեք։ Ձեզ հարկավոր է մի որոշ ժամանակ մնալ միայնակ։ Իդեալական տարբերակ է՝ մեկ շաբաթով մեկնել մի գողտրիկ վայր, որտեղ ոչ ոքի չեք ճանաչում և լսեք թռչունների դայլայլը, ջրի խշխշոցը կամ անձրևի թակոցները։ Դա կհանգստացնի ձեր նյարդերը և ուժ կհաղորդի։

5. Լիճ

Դուք ազատության կարիք ունեք։ Գնացեք այնտեղ, որտեղ տանում են սիրտն ու երազանքները։ Տրվեք ակնթարթին և քամու նման ոչ մի բանի մասին մի մտածեք։

6. Հարմարավետ բակ

Ձեզ ուղղակի հարկավոր է համակարգվածություն և կարգուկանոն՝ պլան կազմեք և շարժվեք ըստ դրա, ոչ մի շեղում։ Ճիշտ պլանավորեք ձեր ժամանակը՝ առավոտյան մարմնամարզություն, նախաճաշ, ճաշ, քուն…

7. Փարոս

Երևում է դուք վաղուց ոչնչի մասին չեք երազել։ Մտածեք ձեր համար երազանք և արեք ամեն ինչ, որպեսզի այն կյանքի կոչվի։ Ուղղակի չմոռանաք որ դրան տանող ճանապարհը դժվար և քարքարոտ է լինելու՝ հարկավոր է համբերություն։

8. Տեռաս ջրի մոտ

Ինչ-որ մեկին վաղուց արձակուրդ է հարկավոր՝ հերիք է ձեզ տանջեք։ Ձեզ հարկավոր է վերականգնել էներգիան, որպեսզի ուժ լինի վերադառնալ աշխատանքին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք դուր եկած վայրը և իմացեք թե ինչն է ամենից շատ ձեզ այժմ պակասում
Բաց նամակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին