fbpx

Սիրո ցավն այն է, երբ սիրում ես մեկին ում կողքին երբեք չես կարող լինել

Սիրելու համար խիզախություն է պետք, քանի որ սիրո ճանապարհը միշտ չէ, որ հարթ է լինում…

Սերը բարդ երևույթ է, որին բնորոշ են առնձնահատուկ և ինտենսիվ էմոցիաները։ Երբեմն այն ամենահրաշալի բանն է այս աշխարհում, իսկ երբեմն էլ այն կարող է դառնալ ամենասարսափելի բանը, որին բախվում ենք։ Տարօրինակ է այն, թե ինչպես մի բանը կարող է դառնալ իրար այդքան հակասող զգացողությունների պատճառ։ Հենց դա է սերը դարձնում այդքան գեղեցիկ։  Դա կատարելությանը ամենամոտ զգացմունքն է, միակ բանը, որը կարող է հեշտությամբ քողարկել ինչպես բարին ու չարը, այնպես էլ գեղեցկությունն ու այլանդակությունը։ Սիրո մասին մտածելիս մենք մտածում ենք երջանիկ սիրո մասին, որը մի գեղեցիկ բանի սկիզբն է, մի բան, որը կյանքին նոր շունչ է տալիս։ Սակայն կա մեկ այլ սեր՝ թախծոտ ու մռայլ։ Դա այն սերն է, երբ սիրում ես մեկին ում կողքին երբեք չես կարող լինել։ Դա այն սերն է, որը ոչ թե մի նոր հրաշալի բանի սկսվելու մասին է պատմում, այլ հակառակը՝ պատմում է մի հրաշալի բանի ավարտի մասին, որ կարող էլ լինել, բայց երբեք էլ չի լինի։

Սերը միշտ չէ, որ երջանիկ ավարտ է ունենում։ Դա միշտ չէ, որ հանգեցնում է երկու մարդկանց միությանն ու նրանց կյանքերի միաձուլմանը: Երբեմն բաժանվում են հենց այն մարդիկ, ովքեր ամենից շատն են սիրում միմյանց։ Երբեմն մեկին կարող ենք սիրել ամբողջ հոգով, բայց  նրա կողքին լինելու ոչ մի շանս չունենալ։ Որոշ մարդիկ չեն կարող ու երբեք էլ միասին չեն լինի, նույնիսկ եթե իսկապես սիրում են միմյանց: Տխուր ճշմարտություն է, բայց այդպես է։ Փաստն այն է, որ սերը բավարար չէ: Սիրո մասին բոլոր պատմություններն ու ֆիլմերը ստում են։ Սերը երբեք բավարար չէ, քանի որ այն անտրամաբանական է։ Երբեմն այս կամ այն պատճառներով միմյանց սիրող մարդիկ երբեք չեն կարողանում միասին լինել։

Սերն այնքան հզոր զգացմունք է, որ երբեմն մեզ ստիպում է վատ ընտրություն կատարել։

Երբ խոսքը գնում է իսկական սիրո մասին, ապա այն մեզ հետապնդում է մեր ողջ կյանքի ընթցքում։ Հարաբերությունից հարաբերության անցնելով մենք կրում ենք այդ բեռը՝ հույս ունենալով, որ նոր սերը կարող է մոռացնել տալ հինը: Բայց դա չի նշանակում, որ  երբևէ դադարում ենք սիրել միմյանց: Ոմանք շարունակում են սիրել միմյանց մինչև իրենց կյանքի վերջին օրը՝ կյանքի մեծ մասը միմյանցից հեռու գտնվելով։ Ահա թե որն է սիրո մութ կողմը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Սիրո ցավն այն է, երբ սիրում ես մեկին ում կողքին երբեք չես կարող լինել
ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ․ Ապացուցեք Ձեր կրթվածությունը, առանց որևէ սխալի անցնելով մեր թեստը