fbpx

Ի՞նչ չեք գտնի Դուք այս բլոգում

Ուզում եմ Ձեզ ներկայացնել այն ամենը, ինչը երբեք չեք գտնի այս բլոգում: Զուր տեղը, որպեսզի չփնտրեք, պարտքս եմ համարում տեղեկացնել Ձեզ: Շատ մարդիկ իմ բլոգում երբեմն փնտրում են այնպիսի բաներ, որոնք հնարավոր չէ ուղղակի գտնել այս բլոգում:

Եվ այսպես, ի՞նչ չեք կարող գտնել այս բլոգում.

1. Օդնոկլասնիկյան ստատուսներ, ինչպե՞ս ջարդել օդնոկլասնիկյան պրոֆիլներ, ինչպե՞ս նայել փակ պրոֆիլներ, ի՞նչպես օդնոկլասնիկում ուղարկել անվճար նվերներ և նման այլ “խուժանություններ”: Չե՛ք գտնի, զուր մի փնտրեք:
2. Չե՛ք գտնի թե ինչպես windows-ում copy անել, հետո paste, չեք գտնի թե որտեղից գտնեք windows-ի start մենյուն և այսպիսի շատ այլ պրիմիտիվ բաներ: Չե՛ք գտնի, զուր մի փնտրեք:
3. Չե՛ք գտնի ինչպե՞ս սմայլիկ դնել տարբեր սոցիալական ցանցերում, ինչպե՞ս մտնել ֆեյսբուք, ինչպե՞ս անջատել սքայպը:
4. Չե՛ք գտնի նաև քաղաքականություն (իհարկե երբեմն բացառություններ կլինեն) և չե՛ք գտնի նաև անիմաստ, պրիմիտիվ կամ տխմար քաղաքական մեկնաբանություններ:
5. Չե՛ք գտնի սեքս, պոռնո, էրոտիկ բնույթի նկարներ, ֆիլմեր: Նաև չե՛ք գտնի տեղեկություն թե ինչպե՞ս զբաղվել սեքսով, ինչպե՞ս վարվել առաջին ամուսնական գիշերը և այլն:

Ասեմ, որ այս կետերը պատահական չէին ընտրված: Օրական բազմաթիվ մարդիկ են այս կետերից որևէ մեկը փնտրում և ընկնում այս բլոգ: Նաև ստանում եմ անձնական նամակներ, թե ինչու՞ չկա քաղաքականություն, սեքս, օդնոկլասնիկին վերաբերող նյութեր և այլն: Հարգելիներս, առանց այն էլ հայկական ցանցը լեփ լեցուն է այսպիսի աղբով, ճիշտ է երբեմն, շատ հազվադեպ, բայց մարգարիտներ էլ են պատահում, բայց հիմնականում աղբ է:

Մի խոսքով այս կետերին վերաբերող ոչինչ չկա այս բլոգում և եթե Դուք հենց դրանք էինք փնտրում, ուրեմն զգուշացնեմ, որ հանգիստ կարող եք լքել այս բլոգը, որովհետև դժվար թե այն Ձեզ դուր գա: Այն հազիվ թե Ձեր ճաշակով լինի: Այսքանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ չեք գտնի Դուք այս բլոգում
Գրում են ընթերցողները. Մարիաննա Վարդանյան – Սիրո հուշեր