fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք տունը և իմացեք թե ինչպես եք հարստանալու

Յուրաքանչյուր մարդ երազում է եթե ոչ հարստության, ապա գոնե բարեկեցության և ծաղկման մասին։ Սակայն յուրաքանչյուրն ունի հարստության հասնելու իր ճանապարհն ու մեթոդները։ Այն ինչ իդեալական համապատասխանում է Ձեզ, կարող է բոլորովին չհամապատասխանել մեկ ուրիշին։

Առաջարկում ենք կարճ և ազնիվ թեստ, որը միգուցե ոսկե ձկնիկ չորսա Ձեզ համար, բայց հաստատ կօգնի ընտրել լավագույն կարթը։

1. Դուք կստեղծեք սկզբունքորեն նոր պրոդուկտ

Ինչ կլինի դա՝ իր, ծառայություն, թե արվեստի գործ, կախված է միմիայն ձեզանից։ Բայց բնությունից ձեզ տրված է երևակայություն և լայն միտք, որպեսզի ստեղծեք օրիգինալ, այլ ոչ թե պատճեն։ Մի վախեցեք, սկսեք և միանգամից մի վանեք հետաքրքիր մտքերը։ Ոչ ոք չգիտի, թե դրանցից որը կլինի ձեր ոսկե երակը։ Հիշեք, որ խիզախ մտահղացումներից են սկսել շատ մեծագույն գյուտեր։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

2. Դուք կհաղթեք լոտոյում

Դուք արկածախնդիր մարդ եք և սիրում եք արագ արդյունք, այդ պատճառով կապիտալի ստեղծման դժվար և տքնաջան աշխատանքը՝ ձեզ համար չէ։ Նույն ժամանակ դուք մի փոքր ծույլ եք ակտիվ, կարճաժամկետ բիզնես ծրագրերի համար։ Բայց ամուր կերպով հավատում եք ձեր երջանիկ աստղին և հաճախ փորձության եք մատնում Ֆորտունային՝ մասնակցելով տարատեսակ մրցույթների և լոտոների։ Ի՞նչ իմանաս, միգուցե հաջորդ անգամ դուք մեծ շահում կունենաք։ Բայց զգույշ եղեք։ Հեշտ փողերի վտանգը նրանում է, որ մարդիկ չեն գնահատում այն և հարստությունը երկար չի մնում նրանց ձեռքում։

3. Դուք կհարստանաք շնորհիվ խելացի ներդրումների

Դուք գնահատում եք կայունությունը, հարմարավետությունը և փորձում եք կապ չունենալ տարատեսակ և անիմաստ արկածախնդրությունների հետ (հատկապես ֆինանսների հետ կապված)։ Բայց նրանից, ինչը կարող է բերել օրինական շահույթ՝ երբեք չեք հրաժարվի։ Դուք գտնում եք, որ փողը ավելի լավ է աշխատել ազնիվ և հետևողաբար, հիմնվելով խելացի ներդրումների վրա։ «Ապրանք-փող-ապրանք» սխեման դուք ավելի լավ եք զգում, քան տարբեր տեսակի մարկետինգային հնարքներ և ստրատեգիաներ, այդ պատճառով ձեր ծաղկումը կախված է խելացիորեն կառուցված բիզնեսից։ Եթե նույնիսկ այն մեծ չէ։ Գերմանացիները այս առումով լավ ասացվածք ունեն. «Klein aber mein», – «Փոքր, բայց փոխարենը սեփական»։

4. Դուք կհարստանաք շնորհիվ անսպասելի ժառանգության

Ի՞նչ իմանաս, հնարավոր է, ձեր նուրբ ճաշակի և գեդոնիզմի հակման համար դուք պարտական եք ինչ-որ հայտնի նախատատի կամ ֆրանսիացի նախապապի։ Եթե ձեր կյանքում պետք է փող հայտնվի, ապա կարելի է չկասկածել, որ դա կլինի նվեր անցյալից։ Հեռավոր (իսկ միգուցե մոտիկ) ազգականների մեջ շատ հնարավոր է հայտնվի նա, ով կցանկանա իր ժառանգությունը թողնել հենց ձեզ։

Այժմ, երբ դուք իմացաք ձեր հարստության ճանապարհը, մնում է միայն մի փոքր ջանք թափել։ Իսկ ի՞նչ է ձեզ համար բարեկեցությունը։ Պատմեք այդ մասին մեկնաբանություններում և կիսվեք այս թեստով ընկերների հետ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք տունը և իմացեք թե ինչպես եք հարստանալու
Ռոբոտի երազանքը (կարճամետրաժ ֆիլմ)