fbpx

ԹԵՍՏ. Ձեր գլխավոր տխրության մասին կպատմի Ձեր ընտրած քարտը

Ձեր ընտրած քարտը կպատմի, թե ամենաշատը ինչի համար եք տխրում։

Քարտ 1

Դուք տխրում եք այն մտքից, որ կյանքում շատ ավելի բաների կարող էիք հասնել, եթե ամուսնանայիք այլ մարդու հետ կամ ընտրեիք այլ մասնագիտություն։ Դրա պատճառով երբեմն դուք տխրում եք մի քանի րոպե, իսկ երբեմն էլ՝ մի քանի օր։ Տխրությանը միախառնվում է անհուսալիության զգացողությունը (դուք գտնում եք, որ արդեն ուշ է ինչ-որ բան փոխելու համար) և ուրիշների հաջողության հանդեպ նախանձը։ Փորձեք մտածել այն մասին, թե ինչի՞ն կարող էիք հասնել այս կյանքում, չէ՞ որ ամեն ինչ կարող էր նաև շատ վատ լինել։

Քարտ 2

Դուք հաճախ տխրում եք Ձեր մտերիմների և Ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Իսկ քանի որ դուք վախենում եք ուրիշների աչքերում ծիծաղելի և անազնիվ թվալ, այդ պատճառով թաքցնում եք Ձեր զգացմունքները։ Իսկ միգուցե դուք մտածում եք, որ մարդկանց համար դա նորմա է։ Ո՞վ գիտե, միգուցե նրանք բոլորովին չեն անհանգստանում այն իրադարձությունների պատճառով, ինչը Ձեզ է անհանգստացնում։ Փորձեք ավելի փափուկ լինել ոչ միայն ներքուտ, այլ նաև արտաքուստ։ Սովորեք կարեկցել մարդկանց։ Դրա շնորհիվ դուք կդառնաք ավելի բաց և գրավիչ։

Քարտ 3

Առանց տխրության դուք չեք կարող, քանի որ դա Ձեր բնավորության մի մասն է։ Ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կարող է մի քանի անգամ փոխվել՝ մեկ թռչկոտում եք ուրախությունից, մեկ մելամաղձոտ եք, մեկ արդյունավետ աշխատում եք, մեկ էլ «թքած ունեք» աշխատանքի վրա… Ի՞նչն է Ձեր տխրության պատճառը։ Շատ հաճախ դուք Ձեր գլխում պտտում եք անցյալի տխուր իրադարձություններ և այդ պատճառով էլ ընկնում եք թախիծի ճիրանները։ Մի հիշեք միայնակ՝ պատմեք Ձեր անցյալը մարդկանց, ովքեր Ձեզ հասկանում են։ Այդ ժամանակ կկարողանաք բաց թողնել Ձեր տխրությունը (կամ էլ նա բաց կթողնի Ձեզ)։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ձեր գլխավոր տխրության մասին կպատմի Ձեր ընտրած քարտը
Պարզ շնչառական վարժություններ, որոնք կօգնեն քնել 1 րոպեում