fbpx

7 կանոն, որոնց շնորհիվ կիրականանան ցանկությունները

Տիեզերքը կարող է ձեզ հիանալի հնարավորություններ տալ ձեր բոլոր ցանկություններն իրականացնելու համար, բայց դրանք չեն կարող իրականանալ առանց ձեր գործողությունների…

Էզոթերիկները կարծում են, որ մեր ցանկությունները կկատարվեն, եթե մենք դրանք ճիշտ գրի առնենք: Բանը նրանումն է, որ մտքերի այն տարափը, որ պտտվում է մեր գլխում տիեզերքի կողմից չի ամրագրվում որպես մեր ցանկություն: Ուրեմն եկեք ճիշտ ձևակերպենք մեր մտքերը որպեսզի դրանք ավելի արագ իրականանան:

Կանոն 1. Ցանկությունն անհրաժեշտ է գրի առնել

Տարօրինակ է հնչում, բայց սեփական ցանկությունը գրի առնելը դա իսկապես խնդիր է: «Ես ցանկանում եմ ունենալ իմ տունը»: Ճի՞շտ է գրված: Պարզվում է, որ սկզբունքորեն ոչ: Խնդիրն այն է, որ նման ցանկությունը միշտ իրականանում է, հարցն այն է, թե երբ դա կիրականանա: Այսինքն ցանկությունն առանց ստույգ ժամկետների գրի առնելը սխալ է:

Կանոն 2. Ցանկությունը պետք է ունենա  իրականանալու հստակ օր կամ ժամանակահատված

Օրինակ՝ «2020 թ-ի սեպտեմբերի ես կգնեմ մեծ LED հեռուստացույց»: Սխալ կլինի, եթե գրենք  «Ես կգնեմ հեռուստացույց», որովհետ գրվածը կիրականանա, բայց ոչ մեզ անհրաժեշտ ժամանակահատվածում: Հետևաբար պետք է հիշել նաև հաջորդ կանոնը:

Կանոն 3. Ցանկությունը ճիշտ գրի առնելու համար այն միշտ պետք է գրել ներկա ժամանակով

Օրինակ՝ փոխարենը «Ես արձակուրդս  Սոչիում եմ անցկացնելու» պետք է գրել «Ես արձակուրդս անցկացնում եմ Սոչիում»:

Կանոն 4. Չենք օգտագործում «ոչ», «չէ» կամ որևէ այլ ժխտական բառ

  1. Տիեզերքը չի ընկալում «ոչ», «չէ» կամ որևէ այլ ժխտական բառ: Դուք ասում եք «Ես չեմ ուզում աղքատ լինել»: Տիեզերքը անտեսելով  «չեմ»-ը ստանում է.  «Ես ուզում եմ  աղքատ լինել» ուղերձը:
  2. Մենք՝ ինչպես մագնիս, մեզ ենք ձգում այն ինչի մասին մտածում ենք: Ինքներդ ձեզ ասելով  «Ես չեմ ուզում աղքատ լինել», դուք ինքնաբերաբար ձեզ եք ձգում աղքատությունը, քանի որ տիեզերքը չի ընկալում մեր կողմից ասված  «չեմ» մասինկը: Ճիշտ է ասել. «Ես ցանկանում եմ լինել հարուստ ու կլինեմ հարուստ»:

Եվս  շատ կարևոր նշում – Ցանկությունը գրի առնելիս այն պետք է հնարավորինս մանրամասնորեն գրվի: Սրան էլ հետևում է հաջորդ կանոնը:

Կանոն 5.  Ավելի շատ մանրամասներ ու էմոցիա

Եթե ձեր ցանկությունը Սոչի ուղևորվելն է, ապա առնվազն մի քանի խոսքով նկարագրեք առողջարանը, լողափը: Եթե դա նոր ավտոմեքենան է, ապա նկարագրեք այն: Նկարագրեք նաև այն զգացումը, որը կապրեք ցանկությունը իրականանալիս:

Շատ կարևոր է նաև այն, որ ձեր ցանկությունը չվնասի մյուսներին: Սրանից էլ ձևավորվում է հաջորդ կանոնը:

Կանոն 6. Ցանկացած գրված ցանկություն պետք է ավարտվի թալիսման արտահայտությամբ

Օրինակ՝ «Թող, որ այս ցանկությունը, ներդաշնակորեն գա իմ կյանք  ուրախություն ու երջանկություն բերելով ինչպես ինձ, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր առնչվում են դրան»: Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը: Ինչ որ բան հստակ ցանկանալով չպետք է սահմանափակել ձեզ օգնելու Տիեզերքի հնարավորությունները: Գուցե տիեզերքը գտնում է, որ դուք արժանի եք ավելիին քան հանգիստը Սոչիում:

Այսպիսով մեր ցանկությունները ձևակերպված են ու հստակ գրված: Բոլոր 6 կանոնները պահպանված են: Իսկ հետո՞: Հետո պետք է այդ ցանկությունը հանգիստ հանձնել Տիեզերքին՝ այլևս չանրադառնալով դրան: Անհանգստությունն ու կպչուն մտքերը միայն կխանգարեն ցանկության իրականացմանը: Այդ իսկ պատճառով գոյություն ունի նաև յոթերորդ կանոնը:

Կանոն 7. Մի կենտրոնացեք երազանքի վրա, բաց թողեք այն, բայց գործեք

Դա չի նշանակում, որ հիմա պետք է ինչպես ասում են «Նստել թախտին ու սպասել բախտին»: Տիեզերքը կարող է ձեզ հիանալի հնարավորություններ տալ ձեր բոլոր ցանկություններն իրականացնելու համար, բայց դրանք չեն կարող իրականանալ առանց ձեր գործողությունների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag