Յուրաքանչյուր մարդ սթրես է ապրում և դա նորմալ է, սակայն ոչ բոլորին է հաջողվում հեշտությամբ ազատվել դրանից:
Ուշադիր նայեք ներքևում բերված նկարը և պատասխանեք. ո՞ր սեղանի շուրջ դուք երբեք չէիք նստի: Իմացեք ինչից է Ձեր սթրեսը և ինչպես դա կօգնի ազատվել այդ սթրեսից:
Եթե չեք ուզում նստել համար 1 սեղանի շուրջ
Վերջին ժանականերս դուք ավելի հաճախ եք անհանգստանում Ձեր հարաբերությունների համար: Դուք անընդհատ հանդիպում եք մտերիմ մարդկանց հետ, սակայն այդ հանդիպումները ուրախություն չեն պատճառում ձեզ: Մի անհանգստացեք: Ամեն ինչ կարգին է:Մարդկանց հատկանշական է միայնակ մնալու ցանկությունը: Ուղղակի փորձեք հասկանալ ինքներդ ձեզ և գտեք այդպիսի փոփոխությունների պատճառը: Միգուցե դուք կոնկրետ մարդու հետ շփման կարիք ունեք՝ եթե ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է, ապա անպայման քննարկեք նրա հետ ձեր զգացմունքները:
Եթե չեք ուզում նստել համար 2 սեղանի շուրջ
Ձեր սթրեսի պատճառը հոգնածությունն է: Ձեզ բնութագրական է պարտականության և պարտքի ուժեղ զգացումը և այդ պատճառով դուք ամեն ինչը ավարտին եք հասցնում և լավագույն տեսքով: Ներկա պահին դուք ուղղակի մի լավ հանգստի կարիք ունեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ և վայելել կյանքը, վերջիվերջո արձակուրդ վերցրեք:
Եթե չեք ուզում նստել համար 3 սեղանի շուրջ
Հնարավոր է դուք սովորել եք աշխարհին նայել վարդագույն ակնոցներով և այժմ դրանք կոտրվել կամ փչացել են և իրականությունը սկսել է աչք ծակել: Մի խորհուրդ՝ ոչ բոլոր մարդիկ են այս աշխարհը սիրում միանման: Բացի դրանից, մեկ օրում կարելի է այնքան բան փոխել: Կարևորը ցանկություն և դրական տրամադրվածություն լինի:
Եթե չեք ուզում նստել համար 4 սեղանի շուրջ
Դուք սթրեսային վիճակում եք գտնվում այն պատճառով, որ անընդհատ ձեզ համեմատում եք ուրիշների հետ: Հիշե՛ք, դուք յուրահատուկ եք և պետք է սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Կազմակերպեք ձեզ համար մի փոքր հանգստյան օր՝ այցելեք գեղեցկության սրահ, պատվիրեք պիցա, զանգեք ընկերներին: Որոշ ժամանակով մոռացեք ամեն ինչի մասին և դուք կնկատեք փոփոխությունները, որ տեղի են ունենում ձեր հետ: