Ինչպե՞ս որոշել, որքա՞ն անվտանգ է այս կամ այն երկիրը բնակության համար։ Պարզվում է գոյություն ունի Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI), որը ցույց է տալիս երկրների և տարածաշրջանների բնակության անվտանգության մակարդակը։ Ամեն տարի, ըստ այդ ինդեքսի 22 տարբեր ցուցանիշների, ինչպիսիք են՝ բռնությամբ հանցագործությունների մակարդակը, հարաբերությունը հարևան երկրների հետ, պատերազմի բացակայությունը, ՄԱԿ-ի խաղաղասիրական առաքելություններին մասնակցությունը, կրթության մակարդակը և այլն, կազմվում է վարկանիշային ցուցակ։
Mediamag-ը գտել է 10 անվտանգ երկրները և դրանք ներկայացնում է Ձեզ.
10. Ճապոնիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.408
- Զարգացած տեխնոլոգիաներ
- Հրաշալի տրանսպորտային կառուցվածք
- Բռնությամբ հանցագործությունների և սպանությունների ցածր մակարդակ
- Տնտեսության զարգացվածությամբ աշխարհի 3-րդ երկիրը ըստ նոմինալ ՀՆԱ-ի
9. Շվեցարիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.373
- Մաքուր քաղաքներ
- Հանցագործությունների ցածր մակարդակ
- Սննդի բարձր որակ
- Կրթության և առողջապահության առաջնակարգ համակարգ
8. Կանադա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.371
- Գործազրկության ցածր մակարդակ
- Կանադայում կյանքի բավարարվածությունը 10 միավորից գնահատվում է՝ 7.6
- Աշխարհի ամենակրթված երկրներից մեկը
7. Սլովենիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.364
- Հանցագործությունների ցածր մակարդակ
- Հանգիստ մթնոլորտ
- Բարեհամբույր քաղաքացիներ
6. Չեխիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.360
- Բռնության և գողությունների ցածր մակարդակ
- Հասարակական տրանսպորտի էժան և անվտանգ համակարգ
- Արդյունավետ վթարային համակարգեր
5. Դանիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.337
- Կաշառակերության ցածր մակարդակ
- Գրագիտության բարձր մակարդակ
- Առողջապահության պրոգրեսիվ համակարգ
- Կյանքի բարձր մակարդակ
4. Ավստրիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.265
- Մաքրություն և աղբահանության խիստ օրենքներ
- Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը
- Ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային համակարգեր
3. Պորտուգալիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.258
- Լավ կլիմա
- Բարեհամբույր մարդիկ
- Կարգուկանոնի պահպանման համար՝ մեծ քանակությամբ ոստիկաններ
2. Նոր Զելանդիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.241
- Հարևան երկրների հետ բարեկամական հարաբերություններ
- Ուժեղ և անկախ դատական համակարգ և անկաշառ ոստիկանություն
- Համաշխարհային դասի կրթական համակարգ
- Առողջապահության պրոգրեսիվ համակարգ
1. Իսլանդիա
Խաղաղասիրության Գլոբալ Ինդեքս (GPI)՝ 1.111
- Դեմոկրատիայի բարձր մակարդակ
- Գրագիտության մակարդակը հասնում է 99%
- Անվճար կրթություն