fbpx

Հոգեբանները պատմում են, թե ինչ է նշանակում ձեր սիրելի գույնը

Հոգեբանության մեջ համարվում է, որ սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Իսկ ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները: Ահա մի քանի օրինակ:

Կարմիր

Շատ հագեցած և արյան և կրակի էմոցիոնալ գույն է: Այդ գույնի հետ է ասոցացվում պատերազմն ու վտանգը, բայց նույն ժամանակ նաև՝ սերն ու կիրքը:

Կապույտ

Կապույտը պարգևում է հանգստություն և խաղաղություն և հենց այդ պատճառով օգտակար է համարվում հոգու և մարմնի համար: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:

Դեղին

Հույսի և երջանկության խորհրդանիշ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Բայց դրանց հետ մեկտեղ, այս գույնը խորհրդանշում է նաև հիվանդություն և խանդ:

Կանաչ

Բնության գույնը: Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն: Նաև՝ անվտանգություն և հարստություն:

Վարդագույն

Նրբանկատ գույն: Ասոցացվում է քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին:

Նարնջագույն

Էներգիայի և ուրախության խառնուրդ: Նարնջագույնը ասոցացվում է էնտուզիազմի, ջերմության և զվարճանքի հետ:

Մանուշակագույն

Լինելով կապույտի և կարմիրի համադրությունը՝ մանուշակագույնը միավորում է մեկի հաստատունությունը մյուսի էներգիայի հետ: Այն ասոցացվում է ազնվազարմության, հավատարմության, ճոխության, իշխանության և ամբիցիաների հետ: Նաև այն խորհրդանշում է հարստություն, արտասովորության, իմաստության, արժանապատվության, խաղաղության, հպարտության, անկախության և կախարդանքի հետ:

Շագանակագույն

Ծառի, արմատի, անվտանգության, հարազատ տան, վստահելիության և ազնվության գույն:

Մոխրագույն

Այս գույնը ասոցացվում է կորստի և դեպրեսիայի հետ: Այն համարվում է ոչ էմոցիոնալ, բայց դրա հետ մեկտեղ՝ ֆորմալ, կոնսերվատիվ և նրբաճաշակ:

Սև

Սևը համարվում է գույնի բացակայություն և ասոցացվում է վախի, գաղտնիության, հեղինակության, ֆորմալիզմի, նրբաճաշակության և նաև չարի հետ:

Սպիտակ

Թեթևություւն, մաքրություն, անմեղություն, բարություն, կազմակերպվածություն, խնամվածություն և այդ դրական ասոցացիաներ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.17 из 5 )
MediaMag
Հոգեբանները պատմում են, թե ինչ է նշանակում ձեր սիրելի գույնը
Ալ Պաչինոի իմաստուն խոսքերն այն մասին, թե ինչպիսի կանայք են հարկավոր տղամարդուն