Եկեք մի փոքր զվարճանանք: Դուք ուշադիր պետք է կարդաք ներքևի տողերը և ինքներդ կպարզեք Ձեր ուշադրության աստիճանը:
Դե ինչ սկսե՞նք…
1. Դուք հենց հիմա կարդում եք այս տողերը։
2. Դուք մտածում եք որ այս ամենով ինչպե՞ս կկարողանամ ստուգել իմ ուշադրությունը։
4. Դուք չնկատեցիք, որ ես բաց եմ թողել 3-րդ փաստը։
5. Դուք հենց նոր ստուգեցիք դա։
6. Դուք ժպտում եք։
7. Չհասկանալով և հիմարություն համարելով հանդերձ դուք շարունակում եք կարդալ սա։
9. Դուք երևի էլի չնկատեցիք, որ ես բաց եմ թողել 8-րդ փաստը։
10. Կարիք չկար ստուգելու ես չեմ խաբում։
11. Ձեզ դո՞ւր է գալիս այս նկարը։
12. Դուք հիմա մտածում եք, որտե՞ղ է նկարը, ես այն մոռացա տեղադրել։
13. Մինչ դուք կարդում էիք սա, մենք գողացանք Ձեր ֆեյսբուքյան պրոֆիլը։
14. Ստում եմ, ուղղակի Ձեր ուշադրությունն էի ստուգում։ Մենք չենք գողացել ոչինչ, մի ստուգեք, ամեն ինչ կարգին է։
15. Դուք կարդում էիք և մոռացաք ու նաև չնակտեցիք, թե ինչպես 10 փաստի փոխարեն 15 նախադասություն կարդացիք։
Եվ վերջում, եթե դուք այստեղ գրվածներից ճիշտ հակառակն եք արել՝ ուրեմն շնորհավորում եմ, դուք ունեք լավ ուշադրություն, իսկ եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ես էի նախատեսել՝ ուրեմն սպսեք մեր հաջորդ թեստերին, որտեղ դուք կմարզեք Ձեր ուշադրությունը: Շնորհակալություն ընթերցելու համար, կիսվեք Ձեր տպավորություններով Ձեր մտերիմների հետ:
Հրապարակման ներկայացրեց՝ Մարտին Սարգսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]