fbpx

Առակ հաջողակ փաստաբանի և նոր Lexus-ի մասին

Շատ հաջողակ մի փաստաբան իր նոր Lexus ավտոմեքենան կայանում է գրասենյակի առաջ, ակնկալելով, թե ինչպես է նա հիմա իր գործընկերների մոտ գլուխ գովելու և ստանալու նրանց հիացական հաճոյախոսությունները։

Երբ փաստաբանը դանդաղ դուրս էր գալիս մեքենայից, փորձելով վայելել թանկարժեք իր ունենալու ամեն մի պահը՝ կողքով սրընթաց մի բեռնատար անցավ, որը պոկեց վարորդի կողմից բացված դուռը։

Փաստաբանը սարսափահար եղավ, վերցրեց հեռախոսը և զանգահարեց ոստիկանություն։ Շուտով ոստիկանները ժամանեցին։

Ոստիկաններից մեկը նույնիսկ հնարավորություն չստացավ հարց ուղղելու, քանի որ փաստաբանը հիստերիայի մեջ բղավում էր և հայհոյում ամբողջ փողոցով մեկ՝ չամաչելով իր արտահայտություններից։ Նրա թանկարժեք Lexus-ը, որն երեկ էր գնել ավտոսրահից, վնասված էր, քերձված և զրկվել էր դռնից։

Երբ փաստաբանը վերջապես մի փոքր հանգստացավ, ոստիկանը օրորելով գլուխը նայեց նրան և ասաց. «Բայց որքան նյութապաշտ եք դուք։ Դուք այնքան եք տարված ձեր թանկարժեք իրերով, որ այլևս ոչինչ չեք նկատում ձեր շուրջբոլորը»։

«Ի՞նչ ես դու բարբաջում, ապուշ», – կրկին սկսեց բղավել փաստաբանը։

Ոստիկանը մատով ցույց տվեց փաստաբանի նախաբազկի կողմը. «Ի՞նչ է, դուք չե՞ք տեսնում որ դուք կորցրել եք ձեր ձախ ձեռքի ներքևի հատվածը»։

«Աստվա՜ծ իմ, – ավելի բարձր սկսեց «ճղճղալ» փաստաբանը, իմ Rolex-ը»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ հաջողակ փաստաբանի և նոր Lexus-ի մասին
5 ամենախոշոր դոլարային թղթադրամները