fbpx

2 րոպեանոց թեստ հայտնի հոգեբանից։ Իմացեք Ձեր էմոցիոնալ վիճակը

2 րոպեանոց թեստ հայտնի հոգեբանից։ Ընտրեք նկարում իրերից մեկը և իմացեք Ձեր էմոցիոնալ վիճակը։

Մի շտապեք, ուշադիր զննեք նկարը և ընտրեք միակ իրը.

Իսկ հիմա իմացեք, թե ինչ էմոցիոնալ վիճակի մասին է վկայում տվյալ առարկան, որն ընտրել եք։

Ճոճանակ

Խորհրդանշում է էրոտիկ խաղ։ Դրանք նշանակում են ոչ միայն էրոտիկ ֆանտազիաներ, այլ նաև որոշակի մոլուցք։

Հեծանիվ

Խորհրդանշում է ձեր ներքին հավասարակշռությունը և որևէ նոր բան՝ շրջապատը, նոր արժեքներ և այլն ուսումնասիրելու ձեր ցանկությունը։

Խնձորներով զամբյուղ

Խորհրդանշում են գիտելիք, իմաստություն, անձնական նպատակի ձգտում և ձեր երջանկությունը։

Մեխեր

Խորհրդանշում են բռնություն ձեր և ուրիշների հանդեպ։ Այս օբյեկտը ցույց է տալիս էմոցիոնալ վիճակը և բավական փոփոխված հոգեբանությունը։

Սաղավարտ

Այն խորհրդանշում է տղամարդկություն և մարտիկի ոգի, նաև իմպուլսիվություն և որոշումներ կայացնելու անընդունակություն։

Գրքեր

Խորհրդանշում է գիտելիքների ձգտում, բայց եթե դրանք իջեցված են ներքնահարկ, դա կարող է ցուցադրել գոյության իմաստի կորուստ։

Մուրճ

Դա խորհրդանշում է բռնություն և ինչ-որ բանին ուժով հասնել։ Այդ բռնությունը կարող է ուղղված լինել ինչ-որ արտաքին օբյեկտի կամ առարկայի, որը կարող է առաջ բերել կամ բացահայտել սեփական անձի հետ որոշակի կոնֆլիկտներ։

Դիմակներ

Դրանք խորհրդանշում են էմոցիաներ, որոնցով մենք վերաբերվում ենք ուրիշներին՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։

Նկար

Այն խորհրդանշում է կայունություն և պարզություն մեր գործերում, ցույց է տալիս ինչ եք փնտրում ձեր և ուրիշների տեսլականում։

Անիվ

Խորհրդանշում է մեր և մեր շրջապատի միությունը։ Միակ բացասական պահն այն է, որ նրանք, ովքեր ընտրում են այս օբյեկտը՝ շարժվում են փակ շրջանով և ոչինչ չեն ուզում փոխել իրենց կյանքում։

Նրբերշիկներ

Խորհրդանշում է նեղ կապը ձեր ֆիզիկական վիճակի հետ։ Սովորաբար ընտրում են նրանք, ովքեր ունեն առողջության հետ կապված թաքնված պրոբլեմներ։

Ճաղեր

Պարփակվածության և միայնակության խորհրդանիշ։ Այս օբյեկտը ցույց է տալիս, որ դուք անցնում եք դեպրեսիաների և տագնապների շրջանով և շատ դժվար է դրանից հետո ուշքի գալ։

Աստիճան

Այն խորհրդանշում է նպատակներին հասնելու համար վեր բարձրանալու ձգտում։ Քանի որ աստիճանի միջնափայտերը կոտրված են, դա ցույց է տալիս, որ այդ ճանապարհը ընդհատվում է, հետևաբար՝ դուք այժմ ապրում եք մի իրավիճակ, երբ պետք է հավասարակշռել անցյալի և ապագայի միջև։

Արկղեր

Արկղերը խորհրդանշում են մեր անձը, քանի որ դրանք իրենցից կոնտեյներ են ներկայացնում, որոնք նախատեսված են ներսում ինչ-որ բան թաքցնելու կամ փակելու համար։ Մտածեք, ինչո՞վ են դրանք լցված։

Ավել

Ցուցադրում է ձեր սիրելիի հետ մտերիմ հարաբերություններ և ինտիմ կապ ունենալու ձեր թաքնված ցանկությունը։

Կոտրված աթոռ

Այն խորհրդանշում է ոչ ստաբիլ, լարված, սթրեսերով լի և հանգստի բացակայությամբ շրջանը։

Կոտրված հայելի

Հայելին խորհրդանշում է այն, թե ինչպես ենք մենք մեզ տեսնում, բայց քանի որ այն կոտրված է՝ ցույց է տալիս ներքին պայքարը, որը մեզ երկու կես է անում և ստիպում մեզ վատ զգալ։

Ունելի

Այս օբյեկտը ցուցադրում է ճնշվածության վիճակը, որում գտնվում եք։ Դուք ձեզ պարտական եք համարում ընտրություն կատարել կամ որոշակի որոշում կայացնել։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2 րոպեանոց թեստ հայտնի հոգեբանից։ Իմացեք Ձեր էմոցիոնալ վիճակը
Հայ մշակույթի եղեռնը