fbpx

Աֆորիզմներ անկեղծության մասին

Մեր օրերում անկեղծությունը դարձել է հազվագյուտ երևույթ։ Նույնիսկ իրար հարազատ մարդիկ շատ հաճախ անկեղծ չեն միմյանց հանդեպ։

Ձեզ ենք ներկայացնում աֆորիզմներ անկեղծության մասին՝ մեծ մտածողներից։

Մարդիկ միշտ էլ անկեղծ են. միայն նրանց անկեղծությունը փոփոխվում է:

Տրիստան Բեռնար

Անկեղծությունը ամեն մի հանճարեղության աղբյուրն է:

Բյոռնե

Ես կարող եմ խոստանալ անկեղծ լինել, սակայն անկողմնակալ՝ երբեք:

Գյոթե

Ով արդարամիտ է իր և ուրիշների հանդեպ և միշտ մնում է այդպիսին, նա ունի մեծագույն տաղնդների լավագույն հատկանիշը:

Գյոթե

Անկեղծությունն ուժ է, և խարդախները իզուր են արհամարհում այն:

Գրաֆ

Անկեղծությունը չի կարելի համարել ճշմարտության վկայություն և ճշմարիտ վարքագծի ապացույց. դուք կարող եք թույն խմել, անկեղծորեն հավատալով, որ անհրաժեշտ դեղամիջոց եք ընդունել, բայց արդյո՞ք ձեր հավատը կփրկի ձեզ մահից:

Թրայոն Էդվարդս

Անկեղծությունը ճշմարտություն չէ:

Լավել

Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:

Լառոշֆուկո

Անկեղծությունը մի բաց սիրտ է:

Լառոշֆուկո

Արդարությունը ընկերության կշեռքի նժարն է:

Համար

Անկեղծ, մաքուր, բոցաշունչ ու անխոնջ հոգին տաճար է, որի մեջ ամենից հեշտ է լսել ճշմարտության հայտնությունը:

Մաձինի

Անկեղծությունը, որի մեջ կարեկցանք չկա, նման է կարեկցանքի, որի մեջ անկեղծություն չկա:

Ֆրանցիսկ Սալեցի

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աֆորիզմներ անկեղծության մասին
Ինչպիսին էր Իրանը մինչ իսլամական հեղափոխությունը (լուսանկարներ)