fbpx

Ինչո՞ւ է այդքան կարևոր որքան հնարավոր է շատ գրկել նորածիններին

Մենք սիրում ենք մեր երեխաներին աշխարհում ամեն ինչից և բոլորից շատ և նրանց համար ցանկանում ենք ամենալավը: Բայց մինչև հիմա շրջանառվում է այն կարծիքը, որ եթե հաճախ նրանց գրկենք, ապա նրանք «փիս կսովորեն», «կփչանան»: Ներկայացնում ենք այս կարծիքի գիտականորեն հիմնավորված հակափաստարկը, որից հետո դուք կսկսեք ավելի հաճախ գրկել ձեր երեխային:

Երեխային գրկելը զարգացնում է երեխայի ուղեղը

Հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են Current Biology գիտական ամսագրում, անց են կացվել ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի ազգային մանկական հիվանդանոցում:

Գիտնականները ուսումնասիրել են 125 նորածինների արձագանքը և հանգել այն եզրակացության, որ գրկելը նորածնի ուղեղում ձևավորում է յուրահատուկ զգացմունք: Այն անհրաժեշտ է սոցիալական և էմոցիոնալ կապեր հաստատելու, նաև նյարդային համակարգի ճիշտ ժամանակին զարգանալու համար:

Քանի որ նորածնի մոտ տեսողական համակարգը շատ թույլ է, նրա զարգացումը խիստ կերպով կախված է հպումներից և ձայներից:

Որպեսզի հնարավոր լիներ գնահատել, թե ինչպես են նորածիններն արձագանքում հպումներին, գիտնականները չափել են ուղեղի արձագանքը:

Որքան հաճախակի էր նորածիննների և ծնողների անձնական շփումը, այնքան ավելի ուժեղ էր նա արձագանքում հպումներին և հակառակը:

Հետազոտողներից մեկը՝ բժիշկ Նատալի Մայտրեն ասում է.

«Նուրբ հպումը մաշկը մաշկին՝ ամենակարևոր բաներից մեկն է, որ ծնողները կարող են անել իրենց նորածին երեխաների համար»: 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ է այդքան կարևոր որքան հնարավոր է շատ գրկել նորածիններին
Վիլյամ Շեքսպիր – Սոնետ 147