Ուր է հասել տեխնիկան: Այժմ կան այնպիսի ծառայություններ, որոնք կարողանում են բացահայտել ձեր լուսանկարները անսպասելի կողմից: Որոշները գնահատում են ձեր ներկա տարիքը (ի դեպ, բավական օբյեկտիվ), մյուսները օգնում են տեսնել թե ինչ տեսք կունենաք 10, 20, 30 և 40 տարեկանում: Բայց կա մեկ՝ իրոք հեղափոխական ծառայություն՝ Everypixel:
Հաշված վայրկյանների ընթացքում այն որոշում է թե որքան awesome է ձեր լուսանկարը: Երբեմն «զիլության» մակարդակը 20-30% է: Երբեմն ավելի, երբեմն պակաս:
Գնահատումը հիմնված է մեկ լուսանկարը հարյուրավոր այլ լուսանկարների հետ համեմատելու վրա: Նաև այն մեզ է տրամադրում պիտակների ցուցակ, ըստ որոնց էլ կատարվում է դասակարգումը: Իհարկե գնահատականները բավական խիստ են տրվում: Օրինակ, գեղեցկուհի Ջոլիի այս լուսանկարը վաստակել է ընդամենը 79.8%:
Բայց որքան էլ, որ խիստ լինի այս ռեսուրսը, այն արդեն հավաքել է երկրպագուների բավական մեծ բանակ: Փորձեք նաև դուք: