fbpx

Աֆորիզմներ արհամարհանքի մասին

Մեծ մտածողներից մի քանի աֆորիզմներ արհամարանքի մասին.

Արհամարհանքը վրեժի ամենանուրբ ձևն է:

Գրասիան

Հաճոյախոսությունը հաճախ սեփական գերազանցության քողարկված դրսևորումն է: Ըստ էության, դա ստորացնելու նորին ձև է:

Թորո

Փողի նկատմամբ հաճախ արհամարհանք ունեն հատկապես նրանք, ովքեր այն չունեն:

Կուրտելին

Անսահման արհամարհանքը արհամարողի մեջ առաջացնում է  սեփական մեծության զգացողություն:

Հյուգո

Անամոթություն է բարի անվան արհամարհումը:

Հոբս

Արհամարհանքն ինքն իր հանդեպ օձ է, որը հավերժ թունավորում  և կրծում է սիրտը, ծծելով նրա կենարար հյութը, ներարկում նրան մարդատյացություն ու հուսահատության թույն:

Կարլ Մարքս

Ինձ միշտ խիստ վնասել է արհամարհանքը նրանց հանդեպ, ում ես չեմ հարգել:

Մոնտեսքյո

Արհամարհանքը պետք է ծախսել միանգամայն խնայողաբար, քանի որ նրա կարիքն ունեցողների թիվը մեծ է:

Շատոբրիան

Արհամարհանքը նման է փտախտի. քայքայելով հոգու մի մասը, ի վերջո նա քայքայում է ամբողջ հոգին:

Սեմուել Ջոնսոն

Արհամարհանքը պետք է լինի մեր բոլոր զգացմունքներից ամենալռակյացը:

Ռիվարոլ

Երբ արհամարհանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն:

Սեսբրոն

Չկա այնպիսի մեկը, որն իրավունք ունենա մարդկանց արհամարհելու:

Վինյի

Արհամարհանքը հաճախ թեթևացնում է հոգին, բայց այն երբեք ընդունակ չէ  մխիթարելու:

Տուրնյե

Ամենից շատ արհամարհանքի է արժանի երդվյալ դատարկախոսը, որը բառերով այնպես է առևտուր անում, ինչպես շառլատանը՝ ամեն տեսակի դեղորայքով:

Ֆենելոն

Արհամարհանքը թափանցում է նույնիսկ կրիայի զրահի միջով:

Ֆեյխտվանգեր

Արհամարհանքը ոչ բոլորին է սազում:

Ֆոսկոլո

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աֆորիզմներ արհամարհանքի մասին
Մեջբերումներ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպից