Գոյություն ունի մի քանի խորամանկ հնարք, որոնք ձեր գալիք օրն ավելի հաճելի և արդյունավետ են դարձնում։ Եթե փորձեք քնելուց առաջ կիրառել դրանք, հաջորդ օրն ամեն ինչ շատ հեշտ կտրվի ձեզ։
1. Հանգստություն
Ամենակարևոր կանոնը հանգստությունն է։ Պետք է բացառել զգացմունքները՝ և դրական, և բացասական։ Պետք չէ քնելուց առաջ բարձրացնել ձեր տրամադրությունը, պետք չէ երազել, քանի որ ձեր զգացմունքներն ու մտքերը ազդում են քնի առաջին փուլի վրա։ Իսկ եթե հանգիստ եք լինում, մյուս օրը ձեր ուղեղը սկսում է մաքուր էջից, ինչը ուժ է տալիս ձեր օրգանիզմին։
2. Մտքերի բացակայություն
Փորձեք ոչ մի բանի մասին չմտածել։ Վայելեք լռությունը. չէ որ այն իր ձայնն ունի։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ավելորդ մտքերից և հաջորդ օրն ավելի աշխույժ, ակտիվ, էներգիայով լի եք լինում։ Այնպիսի տպավորություն է, ասես, ուղեղը 100 տոկոսով աշխատում է։
3. Թուլացեք
Երբ դուք պառկում եք քնելու ձեր մեջքը, ոտքերն ու ձեռքերը լիարժեք թուլացած չեն։ Ուստի, քնելուց առաջ համոզվեք որ ձեր մարմնի բոլոր մասերը հանգիստ վիճակում են։ Որքան լարված դիրքում եք քնում, այնքան լարված է ձեր հաջորդ օրը։
Այսպիսով, քնելուց առաջ հարկավոր է՝
Ազատվել զգացմունքներից, անհանգստությունից
Ազատվել ավելորդ մտքերից
Ազատվել լարվածությունից