Մեր կյանքում այնքան ինֆորմացիա կա, որ հաճախ այն մեզ խանգարում է: Օրինակ, երբ մանուկ էինք, մեզ ասում էին, որ եթե դիպչես գորտին, ապա ձեռքիդ գորտնուկներ կառաջանան: Այո, դա սուտ է:
Ձեզ ենք ներկայացնում 9 փաստ, որոնց դուք հավատում եք, սակայն դրանք բացարձակ սուտ են:
Մահացած մարդու մազերը և եղունգները աճում են մահվանից հետո
Սուտ է: Մահացած մարդու մաշկը կծկվում է, այդ պատճառով եղունգներն ու մազերը երկար են թվում:
Մազերը հաճախ ներկելուց՝ սպիտակում են
Սուտ է: մազերը սկսում են սպիտակել, երբ օրգանիզմում առաջ է գալիս մելանինի (մազերին գույն հաղորդող պիգմենտ) դեֆիցիտ: Մազերի ներկը այդ կենսաբանական պրոցեսի վրա ազդեցություն չունի: Այլ բան է՝ սթրեսը:
Եթե դուք դիպչեք գորտին կամ դոդոշին, ձեր ձեռքերին գորտնուկներ կհայտնվեն
Սուտ է: Գորտերն ու դոդոշները չեն կարող ձեզ գորտնուկով վարակել:
Դուք կհիվանդանաք, եթե փողոց դուրս գաք թաց մազերով կամ առանց գլխարկ
Սուտ է: Մրսածություն առաջացնում են վիրուսները, այլ ոչ թե ցուրտը:
Չինական մեծ պարիսպը երևում է տիեզերքից
Սուտ է: Դուք հավանաբար տեսել եք տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է Չինական մեծ պատը: Սակայն այդ լուսանկարները արված են խոշորացմամբ (զում):
Կայծակը չի կարող հարվածել մի տեղին երկու անգամ
Սուտ է: Կայծակի հարվածը միևնույն տեղին ոչ մի կերպ կապված չէ կայծակի էլեկտրական լիցքի հետ:
Դեֆիբրիլյատորները վերագործարկում են սիրտը
Սուտ է: Դեֆիբրիլյատորները օգտագործվում են սրտի ռիթմը կարգավորելու համար:
Մատները ճտճտացնելը մարդու մոտ արտրիտ է առաջացնում
Սուտ է: Ապացուցված է, որ մատները ճտճտացնելը մարդու մոտ չի կարող արտրիտի առաջացման պատճառ դառնալ:
Եթե կուլ տաք մաստակը՝ այն կմնա և չի լուծվի ստամոքսում 7 տարի
Սուտ է: Մաստակը նույնիսկ մեկ շաբաթ չի մնա: