fbpx

Իմ ծաղիկը

Եթե դու ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին և քեզ երջանիկ ես զգում:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի-Փոքրիկ իշխանը

Այսօր այնպես ստացվեց, որ երկար ժամանակ նստած էի մի տեղ, որտեղ կային բազում ծաղիկներ և նրանք մեկը մյուսից գեղեցիկ էին: Եվ անընդհատ մի ծաղկին փոխարինում էր մեկ ուրիշը և սա էլ ավելի գեղեցիկ էր և այդպես մի ահագին ժամանակ: Նայում էի նրանց հիացած: Գեղեցկության առատությունից գլուխս պտտվում էր: Այդ ընթացքում մտովի,  ինքնաբերաբար զուգահեռներ էի անց կացնում այս ծաղիկների և իմ ծաղկի միջև: Եթե անկեղծ լինեմ՝ այստեղ կային ծաղիկներ, որոնք արտաքնապես շատ ավելի գեղեցիկ էին, քան իմ ծաղիկը: Բայց նրանց մեջ պակասում էր մի «բան»` գլխավոր մի «բան», որը կար իմ ծաղկի մեջ: Թե ի՞նչ «բան» է դա ես կոնկրետ չգիտեմ: Բայց ես հասկացա, թե որքան խամրած են այս ծաղիկները, թե որքան անհրապույր ու անհետաքրքիր են նրանք, առանց այդ գլխավոր «բանի»: Ես հասկացա նաև, որ իմ ծաղիկը միևնույն է ինձ համար ամենագեղեցիկներից գեղեցկագույնն է, որովհետև նրա մեջ է հենց այն գլխավոր «բանը»: Եվ հիշելով փոքրիկ իշխանի բառերը, ես նայեցին դեպի երկինք և այդ պահին ինձ երջանիկ զգացի: Որովհետև ես սիրում եմ մի ծաղկի (թեկուզ ինձանից հեռու, հեռավոր մոլորակում), որը միակն է ամբողջ տիեզերքում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag