fbpx

Պատահականությու՞ն թե կյանքի ուղղորդող նշաններ

Այս թեմայով էլի առիթ եմ ունեցել գրելու: Ու գնալով համոզվում եմ, որ այս իմ թեորիան շատ ճշմարտացի է:
Ես չեմ հավատում պատահականություններին: Աշխարհում գոյություն չունի այդպիսի բան: Ինչ որ կատարվում է մեզ հետ դա կյանքի օրինաչափություն է, կամ ուղղորդող նշաններ: Գիտությունից, մասնավորապես ֆիզիկաից և քիմիայից մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր համակարգ ձգտում է հաստատունության և կայունության: Այսինքն եթե վերցնենք մարդու կյանքը որպես համակարգ ապա բնականաբար այն պետք է ձգտի կայունության, սակայն երբեմն մենք ականատես ենք լինում հակառակ երևույթին: Դա նրանից է որ մենք մինչև վերջ չենք կարողացել հասկանալ նշանների լեզուն: Նշաններ որոնք ամեն պահ ուղղորդում են մեզ:
Օրինակ, ենթադրենք, դուք փողոցում “պատահաբար” հանդիպում եք ձեր վաղեմի ընկերոջը որին տարիներ չեք տեսել, մի հավատացեք պատահականությանը, դա պատահականություն չէր, այլ օրինաչափություն, կամ նշան որը հասկանալու դեպքում ձեր ճանապարհը կուղվի դեպի կայունություն և հաստատունություն: Իսկ ո՞րն է մարդու համար կայունությունը և հաստատունությունը՝ իհարկե երջանկությունը:
Ոչ հարգելիներս, չմտածեք, որ սա կրոնական կամ աղանդավորական ինչ որ մտքեր են: Սա ընդամենը պարզ գիտական դրույթներ են, որը չգիտես ինչու շատ չեն քննարկում մարդ համակարգի համար: Եվ սրանում չկա ոչ մի կրոնի նշույլ:
Մի խոսքով, փորձեք գտնել և տեսնել կյանքի նշանները և միգուցե կկարողանաք վերլուծել այն և գտնել այն իսկական ճանապարհը որը ձերն է:

P.S. – Պատահականություն չէր այն որ ես հանդիպեցի իմ փոքրիկին: Նույնիսկ (ինչքան էլ ցավալի լինի ինձ համար) պատահականություն չի այն որ մեր մոտ ոչինչ չստացվեց: Պատահականություն չի նաև այն որ նա դեռ իմ սրտում է, և պատահականություն չէ այն որ մեր ճանապարհները շատ են խաչվում:

խորհուրդ եմ տալիս նաև կարդալ այս գրառումս նույն թեմայով (ռուսերեն)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Պատահականությու՞ն թե կյանքի ուղղորդող նշաններ
ԹԵՍՏ. Ձեր գիտելիքները իսկապես խորն են, եթե կարողանաք պատասխանել թեստի բոլոր հարցերին