fbpx

Իմաստուն առակ։ Ինչպես արձագանքել շրջապատող մարդկանց նախանձին ու չարությանը

Պետք էր նրան մարտի հրավիրել…

Կար, չկար, մի ծեր և իմաստուն սամուրայ կար։ Նա ուներ աշակերտների խումբ և սովորեցնում էր նրանց իմաստություն և մարտական արվեստներ։ Մի անգամ, պարապմունքի ժամանակ, նրա մոտ է մտնում մի երիտասարդ մարտիկ, ով հայտնի էր իր կոպտությամբ և դաժանությամբ։

Նրա սիրելի տակտիկան՝ սադրանքի հնարքն էր։ Նա վիրավորական արտահայտություններ էր անում հակառակորդի հասցեին, վերջինս դուրս էր գալիս ափերից, ընդունում մարտահրավերը, բայց բարկության պատճառով մեկը մյուսի ետևից սխալներ էր թույլ տալիս և պարտվում մարտում։

Այդպես ստացվեց նաև այս անգամ՝ մարտիկը մի քանի վիրավորական արտահայտություն է անում և սպասում ծեր սամուրայի արձագանքին։ Բայց սամուրայը անվրդով շարունակում է իր պարապմունքը։ Այդպես կրկնվում է մի քանի անգամ։ Երբ սամուրայը չի արձագանքում նաև երրորդ անգամ, մարտիկը նյարդայնացած հեռանում է։

Աշակերտները ուշադրությամբ հետևում էին այդ ամենին։ Մարտիկի հեռանալուց հետո, նրանցից մեկը չդիմանալով ասում է.

– Ուսուցիչ, ինչո՞ւ էիք տանում նրա լկտիությունը։ Պետք էր նրան մարտի հրավիրել։

Իմաստուն սամուրայը պատասխանում է.

– Երբ ձեզ նվեր են բերում, իսկ դուք չեք ընդունում այդ նվերը՝ այդ դեպքում ո՞ւմ է այն պատկանում։

– Իր նախկին տիրոջը, – պատասխանում ենաշակերտները։

– Նույնը վերաբերում է նաև նախանձին, ատելությանն ու չարությանը։ Քանի դու դա չես ընդունել՝ այն պատկանում է նրան, ով բերել է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 18 assessment, среднее 4.11 из 5 )
MediaMag
Իմաստուն առակ։ Ինչպես արձագանքել շրջապատող մարդկանց նախանձին ու չարությանը
Ժամանակը նշանակություն չունի (Վիդեո)