fbpx

10 գաղտնիք, որոնցով երբեք չեն կիսվում խելացի կանայք

Դա ավելի լավ է գաղտնի պահել՝ հանուն ձեր իսկ շահի։ Ոչ դա պահարանում պահված անձնական կմախքները չեն, ոչ մի նման բան։ Բայց դա այն է, ինչը կօգնի ձեր համբավին և հարաբերություններին։

1. Արտաքինի առումով ձեր բարդույթները

Ցույց տվեք մի կնոջ, ում ամեն ինչ դուր է գալիս իր արտաքինում։ Նույնիսկ ամենաիդեալականի մոտ կգտնվի մի պեպեն,  կնճիռ կամ խալ, որը նա կուզենար հեռացնել։ Դեռ չենք խոսում նիհարելու անվերջ ցանկության մասին։

Մի խոսքով, չկա այնպիսի կին, ով չէր ուզենա իր արտաքինի մեջ ինչ-որ բան փոխել։ Տարբերությունը նրանում է, որ խելացի կանայք ուշադրություն չեն հրավիրում իրենց կարծեցյալ թերությունների վրա։ Նրանք գիտեն, որ դա չի օգնի ազատվել դրանցից։ Փոխարենը, նրանք ընդգծում են իրենց առավելությունները և խաղում դրանցով։

2. Հարաբերությունների մանրամասները

Երկուշաբթի՝ երջանիկ եք, երեքշաբթի՝ «հերիք է արդեն», չորեքշաբթի՝ «ամեն ինչ բարդ է», բայց հինգշաբթի օրվա կրքոտ համբույրն ու սեքսը ապացուցեցին, որ դուք կրկին սիրահարված եք։ Ձեզ համար դա լավ է, բայց երբ դա պատմում եք ձեր ընկերներին, նրանք հակված են ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնել վատի վրա և այդպիսով դուք նսեմացնում եք ձեր հարաբերությունները և փչացնում զուգընկերոջ համբավը։

3. Այն պահը, երբ դուք բաժանման պահին մի փոքր «տաքացել եք»

Երբ դուք ուղարկել եք նրան միլիոնավոր հաղորդագրություններ կամ անդադար զանգել մինչև չի նստել մարտկոցը։ Երբ դուք թակել եք նրա դուռը հառաչելով կամ փորձել եք անհույս վրեժի գնալ։ Դա զիլ չէ, բայց պատահում է՝ դուք դա հասկացել եք և պետք է առաջ գնալ։ Բայց պետք չէ դրանով կիսվել ընկերների հետ։ Դա ձեզ օգուտ չի տա։

4. Տղամարդկանց քանակը, ում հետ քնել եք

Այստեղ չկա ճիշտ պատասխան, որովհետև պետք է երեխայություն չանել և համակերպվել, որ յուրաքանչյուրիդ մոտ էլ անցյալ է եղել և գնալ առաջ։ Մեկ թվով չի կարելի դատել՝ մեկի մոտ եղել է 5 տղամարդ, բայց յուրաքանչյուրի հետ հադիպել է երկար ժամանակ, իսկ մյուսի մոտ եղել է երեք տղամարդ, բայց նրանց նա փոխել է շաբաթը մեկ։ Ամեն ինչ հարաբերական է։

5. Ինչպես եք առցանց հետրում ինչ-որ մեկին

Գաղտնիք չէ, որ մենք հաճախ ենք այցելում նախկինի կամ պոտենցիալների սոցիալական ցանցերի էջերը, որպեսզի ավելի շատ բան իմանանք նրանց կյանքի մասին։ Բայց դա այն չէ, ինչով կարելի է հպարտանալ։ Պահեք դա ձեր մեջ։

6. Ինչ կարող եք ավելի լավ անել

Պետք չէ խոսել ուրիշների հետ այն մասին, թե ինչ եք կարողանում ավելի լավ անել, եթե նույնիսկ «ուղղակի ուզում եք օգնել»։ Թողեք մարդկանց ինքնուրույն չարչարվել՝ այդպես քաղաքավարի և արժանապատիվ կլինի։

7. Որ դուք մինչև հիմա մտածում եք նախկինի մասին

Դա կարելի է ասել մոտ ընկերուհուն կամ մայրիկին, բայց հաստատ ոչ նոր տղամարդուն, եթե նույնիսկ նա ինքն է դա հասկանում։

8. Որքան փող եք աշխատում / ծախսում

Փողը՝ շատ բարդ թեմա է, որով կարելի է առաջ բերել տարատեսակ զգացմունքներ՝ սկսած տագնապից և անինքնավստահությունից մինչև խանդ և քննադատություն։

9. Ձեր կարծիքը նրա ընտանիքի և ընկերների մասին

Եթե միայն նրանք չափազանց վտանգավոր կամ անհարգալից չեն, չկա անհրաժեշտություն կիսվել ձեր տղամարդու համար կարևոր մեկի հետ ձեր կոնֆլիկտներով։ Եթե նա ստիպված լինի ընտրություն կատարել, ամենայն հավանականությամբ դա ձեր օգտին չի լինի։

10. Ուրիշների գաղտնիքները

Դա նշան է, որ ձեզ չի կարելի վստահել։

Աղբյուրը՝ creu

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
10 գաղտնիք, որոնցով երբեք չեն կիսվում խելացի կանայք
ԹԵՍՏ։ Այն, ինչ կտեսնեք առաջինը, կպատմի ձեր բնավորության իրական գծերի մասին