fbpx

Նա հանեց կոշիկներն ու շալվարը, կանգնեց սրճարանի առաջ և ասաց…

Կարճ և ուսանելի պատմություն հարաբերությունների մասին։

– Բարև, մենք այնքան երկար չենք տեսնվել, մի ամբողջ 10 տարի։

– Այո։

– Միգուցե խոսե՞նք։

– Ոչ։

– Ինչո՞ւ։

– Մենք կյանքի հանդեպ չափազանց տարբեր հայացքներ ունենք։

– Այսի՞նքն։

– Օրինակ, դու հիմա հագել ես սև կոշիկներ և սպիտակ շալվար։ Դա ինձ նյարդայնացնում է։

Նա հանեց կոշիկներն ու շալվարը, կանգնեց սրճարանի առաջ և ասաց.

– Իսկ այսպե՞ս։

Աղջիկը ծիծաղեց.

– Ի՞նչ ես ուզում։

– Այսօր, երեկոյան, հրավիրել քեզ ռեստորան։

– Լավ, համաձայն եմ։

Երկոյան։ Նրանք հանդիպեցին ռեստորանում։

– Եվս մեկ անգամ բարև։

– Բարև։

– Ուրախ եմ, որ եկար։

– Ես նույնպես։

Աղջիկը երկար նայում էր ինչ-որ ուղղությամբ։

– Տեսնո՞ւմ ես այն աղջկան, նրա զգեստը։ Ժամանակին ես էլ ունեի այդ զգեստից։ Այդ զգեստը հիմար տեսք է տալիս այդ աղջկան, մի՞թե ես նույնպես այդպիսի հիմար տեսք ունեի այդ զգեստով։

– Գիտե՞ս, ես ուզում էի քեզ ասել, արդեն շատ վաղուց, բայց չգիտես թե ինչու խիզախեցի միայն այսքան ուշ, ես ցանկանում եմ ամուսնանալ։ Այո-այո, արդեն ժամանակն է։

Աղջկա դեմքին ժպիտ հայտնվեց։ Տղան մատանի փոխանցեց նրան.

– Դու համաձա՞յն ես։

Աղջիկը գլխով արեց՝ ի նշան դրական պատասխանի։ Տղան վեր թռավ աթոռից և ամբողջ ռեստորանով մեկ սկսեց բղավել.

– Նա Համաձայն է, նա համաձայն է լինել իմ հարսանիքի վկան։

Աղջկա դեմքը այլայլվեց, իսկ աչքերին արցունքներ հայտնվեցին, իսկ տղան կռացավ աղջկա կողմը և ասաց.

– Հիշո՞ւմ ես, դու ասում էիր, որ ես երբեք չեմ կարողանա քեզ ցավեցնել։ Ուրեմն իմացիր՝ այն զգեստով աղջիկը իմ հարսնացուն է, և այդ հագուստը ես եմ նրան նվիրել։ Եվ շուտով մեր հարսանիքն է։ Դե ի՞նչ, դեռ ցավո՞տ է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նա հանեց կոշիկներն ու շալվարը, կանգնեց սրճարանի առաջ և ասաց…
Ծաղիկն ու հողը